-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել

Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
«Օրենքի նախագիծը հունվարի 27-ին շրջանառության մեջ է դրվել: Օրենքի նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան բոլոր փուլերով անցնելու է և փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու: Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական:
Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծեց Բաղունցը:
Հարցին` թե ի ՞նչ իրավական գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ` արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սև ցուցակում ե՞ն հայտնվելու , Բաղունցը պատասխանեց, որ հնարավորինս կհետևեն տեղի ունեցող գործընթացներին, տվյալների բազա կստեղծեն:
«Հետագայում բարենպաստ պայմանների դեպքում մենք տարբեր միջազգային ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»,- հավելեց Բաղունցը:
Արցախի ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` բոլոր 5 խմբակցությունները միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել օրենքի նախագծի մշակմանը:
«Այնպես որ տարածայնություններ չկա և չեմ էլ պատկերացնում, թե որ դրույթի վերաբերյալ կարող է լինել»,- նշեց Բաղունցը:
Հարցին` թե հատկապես, որ տարածքներ են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը, թե նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը հղում կատարեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
-
11:15 26.04.25 Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան Կարդալ ավելին
-
10:35 26.04.25 Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը Կարդալ ավելին
-
22:28 25.04.25 Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան Կարդալ ավելին
-
22:01 25.04.25 Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի Կարդալ ավելին