Լրահոս
Հասարակական
11:12
01.02.22
103

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացել

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 31-ին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացել։ Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունը։

«Հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում հարցերին: Հիմնարկի բուժաշխատողը փորձել է ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչել են շտապօգնություն»,- գրված է հաղորդագրության մեջ։

Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից Ռ. Ք.-ն մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեն մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստում է նյութեր. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: