-
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26 -
Մամուլի տեսություն
ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»
09:2523.07.26 -
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26
Գործողությունների շարք է պլանավորված, որը պետք է իրականացնենք փողոցում․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․
«Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով` որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը:
Միևնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը:
Պետք է առաջնորդվել ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և հետևանքների հաղթահարման սկզբունքով: Իսկ հարաբերությունների հաստատումը չի կարող որևէ կերպ խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը, և այն երաշխավորելու Հայաստանի հանձառության կատարումը, չի կարող ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը:
Սակայն, այս բովանդակությամբ նախագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներն անգամ չեղարկվեցին, որը պետք է տեղի ունենար երեկ, ինչի մասին մեզ հետ զրույցում փակագծեր բացեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
-ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ օրվա քաղաքական իշխանությունը մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է խորհրդարանում Ձեր խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել: Կմանրամասնե՞ք, թե ինչ պատճառաբանությամբ:
-Օրվա իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը և ԱԺ սահմանադրական կանոնակարգ-օրենքը, թույլ չի տվել լսումներ իրականացնել` ինչ-որ տեխնիկական հարցերի հետ կապելով: Նրանք ասում են, թե ապրիլի 22-ին լինելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:
Մինչդեռ հենց սա հաշվի առնելով է, որ մենք ապրիլի 21-ին էինք լսումները նախատեսել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցերով, որի հիմնական նպատակն այն «կարմիր գծերի» հայտարարումն է, որոնք գոյություն ունեն «Հայաստան» դաշինքի համար: Եվ երկրորդ` դրանով նախազգուշացնելու էինք ՀՀ իշխանություններին, որ կուրորեն չի կարելի գնալ ու մտնել թուրք-ադրբեջանական այդ խաբկանքի մեջ:
Թուրքական բանակցային խորամանկությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարական քայլերն այնպիսին են, որ միանշանակ Հայաստանի իշխանությունները մտնելու են այդ խաբկանքի մեջ:
-Ըստ էության, իշխանությունն ասում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի վերաբերում Արցախին, այլ այն զուտ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին է: Սա նշանակում է, որ Հայաստանը կամաց-կամաց հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց:
-Մեզ համար «կարմիր գիծ» է այն, որ Հայաստանի հանրապետությունը պետք է շարունակի հանդիսանալ Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Այդ առումով հայկական բանակն այն կառույցն է, որը պետք է արագ տեմպերով վերականգնի իր մարտունակությունը: Մյուս «կարմիր գիծն» այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբևիցե չի կարող լինել:
Բայց այսօրվա իշխանությունների կողմից ընդունված 2021-26 թթ. ծրագրում, նաև 2021 թվականին հաշվետվության մեջ նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է հանդիսանում խաղաղությունը:
Մինչդեռ խաղաղությունը չի կարող երաշխիք լինել, այն անվտանգության հիմնարար արժեք է, որոշակի համակարգային գործողությունների արդյունք:
Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքները երկու հարթակում են. առաջինը ազգային հարթակն է` հայկական բանակը, բոլոր ուժային կառույցներն ու մեր միասնականությունը, սոցիալ-տնտեսական մեր գործունեությունը, երկրորդ հարթակը միջազգային երաշխիքներն են, այսինքն` Հայաստանի և Արցախի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը:
Լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ, ստեղծագործական քաղաքականոթյունն է, ռազմավարական և մանավանդ մարտավարական բանակցային քայլերն են, որոնք պետք է տանեն խաղաղության:
-Իշխանությունն էլ է վստահ, որ «խաղաղության դարաշրջան» է բացելու` ադրբեջանական նախապայմաններն ընդունելով: Եվ դեռ զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է դրան: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ոչ ոք չի ասում, որ խաղաղություն տարածաշրջանում չպետք է լինի, բայց խաղաղության համար պետք է լինեն պայմաններ: Նախ այդ խաղաղությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապել:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մենք մեծ քար կնետենք Արցախի ճակատագրի վրա` նրա հեռանկարը դարձնելով անորոշ: Եվ արդյոք նույն Ադրբեջանը ցանկանում է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե` պատրաստ է, ապա օր առաջ իր զորքը ՀՀ տարածքից և սահմաններից պետք է հետ քաշի:
Իհարկե, մյուս նախապայմաններն էլ մեզ համար անընդունելի են: Ու ՀՀ իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձևավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, սահմանների մասին չեն մտածել: Ընդհակառակը` նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնել միայն մայրաքաղաքում` ոստիկանական զորքերով, «կարմիրբերետավորներով»։
Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենց աթոռները: Իսկ խելացի ղեկավարությունը կմտածեր իր երկրի սահմանների մասին, բայց հայրենիք հասկացությունն իրենց մոտ չկա, իրենց մոտ կա միայն իշխանություն հասկացությունը։ Եվ այս պայմաններում կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման, մեզ համար անընդունելի է։
ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ և այդ պայմաններում գնալ խաղաղության, նշանակում է հետագայում երկիրը տանել տնտեսական ճնշումների, փոխել ժողովրդագրական պատկերը Հայաստանում: Այս առումով բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն:
-Ի վերջո, այս վտանգավոր գործընթացը կասեցնելու համար ե՞րբ է «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողներին սատարելուց զատ, ինքն անցնելու խոստացված գործուն պայքարին, թե՞ դեռ խորհրդարանական գործունեության հետ հույսեր եք կապում:
-Մենք վաղուց ասել ենք, և այսօր էլ ասում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը շարունակում է իր գործունեությունը և շարունակելու է` որպես պատգամավորական խումբ և դաշինք:
Բայց նաև գործողությունների մի մեծ, հարաճուն շարք պլանավորված է, որը պետք է իրականացնենք փողոցում` Ազգային ժողովից դուրս: Դրա մասին հայտարարություն կտարածենք, և մոտ օրերս դուք կտեսնեք այդ գործողություններն իրականացնելիս:
Բացի դրանից, վերջին իրադրությունից հետո, երբ ճնշումներն Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական դարձան, մենք կազմակերպեցինք ի աջակցություն Արցախի` դրոշների տեղադրումներ:
Իհարկե, դրոշը խորհրդանիշ է` արժանապատվության, պատվի, փառքի, բայց, միևնույն ժամանակ, նաև խորհրդանիշ է, որ մենք Արցախի ժողովրդի կողքին ենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք Արցախի իրավունքները: Այնպես որ, էլի եմ շեշտում, որպես դրան շարունակություն, գործողությունների մի ամբողջ փաթեթ է ձևավորված, որը հարաճուն ընթացք կստանա»։
-
22:00
23.07.26
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
Կարդալ ավելին
-
20:15
23.07.26
Այս որոշմամբ պետական ռեսուրսների օգտագործմամբ կոռուպցիոն դրսևորումներին ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան. Մեսրոպ Առաքելյան
Կարդալ ավելին
-
19:13
23.07.26
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
Կարդալ ավելին
-
18:37
23.07.26
Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ և առարկայական բանակցության․ Հակոբ Բադալյան
Կարդալ ավելին