-
Արտաքին քաղաքականությունՄիրզոյան-Բայրամով հանդիպման համար առիթներ է փնտրում Վաշինգտոնը13:0717.09.24
-
ՀասարակականԴիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է13:0017.09.24
-
ՀասարակականՊարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից․ Oragir.News12:3717.09.24
-
ՔաղաքականՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES)-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում12:3517.09.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար12:3017.09.24
-
ՄիջազգայինԻսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով12:1017.09.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»12:0517.09.24
-
Մամուլի տեսություն«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216․ «Ժողովուրդ»11:4517.09.24
-
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի. «Ժողովուրդ»11:4017.09.24
-
ՔաղաքականՊաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույց11:2017.09.24
-
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր11:1517.09.24
-
ՀասարակականՏավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներ10:2017.09.24
-
Մամուլի տեսությունՌոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Փաստ»09:4517.09.24
-
Մամուլի տեսությունԲագրատ սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տևել. «Ժողովուրդ»09:4217.09.24
-
ՔաղաքականԱշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Փաշինյան09:3817.09.24
Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը. Նաիրա Զոհրաբյան
Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է:
Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն:
Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է:
Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հադեպ դաժան վերաբերմունքը:
Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է:
Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխնցելու համար:
- 13:07 17.09.24 Միրզոյան-Բայրամով հանդիպման համար առիթներ է փնտրում Վաշինգտոնը Կարդալ ավելին
- 11:15 17.09.24 Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր Կարդալ ավելին
- 10:20 15.09.24 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ֆրանսիայի արտգործնախարար Կարդալ ավելին
- 21:15 14.09.24 ԱՄՆ-ի «զանգեզուրյան» առաջարկն իրար է խառնել Ռուսաստանին. ո՞վ և ինչպե՞ս է սեղմում Սյունիքը Կարդալ ավելին