Լրահոս
Հասարակական
13:10
01.02.22
201

ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը կողմ է, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու առաջադրի

Img default alt hy

ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ ընդդիմությունն անպայման պետք է Հայաստանի նախագահի իր թեկնածուն ունենա։

Այս մասին Զաքարյանն ասել է այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Մնացած բոլոր հարցերը, նրա կարծիքով, երկրորդական նշանակություն ունեն։

«Թե ով կլինի նա, երբ այդ մասին կհայտարարեն, ինչպես կտեղեկացնեն այդ մասին, եւ կարող է նա արդյոք ապահովել կողմնակիցների համախմբումն իր անձի շուրջ՝ ժամանակը ցույց կտա։ Ընդ որում՝ դա տեղի կունենա բավական արագ։ Թեմայի քննարկումներն ընթանում են»,- ասել է ընդդիմադիրը՝ չպարզաբանելով, թե ինչ իմաստ ունի, ըստ նրա, թեկնածուի պարտադիր առաջադրումը՝ նկատի ունենալով խորհրդարանում ուժերի դասավորությունը։

Իշխող ՔՊ-ն բավական թվով մանդատներ ունի՝ ապահովելու համար իր թեկնածուի հաղթանակը, իհարկե՝ ոչ առաջին փորձից, քանի որ առաջին փուլում նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայները 3/4-ը։