Լրահոս
Հասարակական
21:02
01.02.22
259

Կոտայքում «Kia»-ն գլորվել է ձորն ու կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 16:20–ի սահմաններում  50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:

Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել,  հայտնելով, որ ինքը չի տուժել: