Լրահոս
Հասարակական
18:50
01.02.22
70

Մարտունու բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կար

Img default alt hy

Հունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի: 

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված: