Լրահոս
Տարածաշրջան
18:40
01.02.22
129

ՄԻԵԴ–ը Թուրքիային մեղավոր է ճանաչել քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար

Img default alt hy

Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Թուրքիայում 2016 թվականին 40 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ու դատական գործեր հարուցելու գործով որոշումը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ 40 պատգամավորների անձեռնխելությունիզ զրկելը  ապօրինի է եղել եւ հակաօրինական է։

Որոշման համաձայն պետությունը պետք է 5000-ական եվրո փոխհատուցում վճարի տվյալ պատգամավորներին։