Լրահոս
Մամուլի տեսություն
10:02
01.02.22
184

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով արգելք են սահմանում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։

 

«Հրապարակ»

Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է Խաչատուր Սուքիասյանը։

 

«168 Ժամ»

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը։ Նա այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

 

«Փաստ»

ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Ն. Փաշինյանին, ինչից վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին:

 

«Ժողովուրդ»

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով:

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: