Լրահոս
Հասարակական
10:14
01.02.22
1 244

Ովքեր են Երևան-Ստամբուլ չվերթի առաջին ուղևորները

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: Ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից:

Այս պահին դեռևս ազատ ավիատոմսեր կան: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:

Հայտնի է դարձել, որ Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաև գործարարներ, հատկապես՝ առևտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առևտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ:

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FlyOne Armenia» ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական «Pegasus Airlines» ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ»: