-
Մամուլի տեսությունԵվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»10:1024.01.25
-
Մամուլի տեսությունՀայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»10:0724.01.25
-
Մամուլի տեսությունԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»10:0024.01.25
-
ՀասարակականՏավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան09:3024.01.25
-
Հասարակական«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա23:5923.01.25
-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
-
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա19:3023.01.25
Պողոսից անդին….ժողովուրդն է
Լավ, հարգելի ժողովուրդ, չե՞ք հասկանում, որ ձեզ օգտագործում են արդեն քրքրված թաշկինակի պես: Այն թաշկինակի, որը վաղուց էլ օգտագործման ենթակա չէ, բայց դեն չեն նետում, այն կարող է ծառայել մինչև վերջին շունչը, որ դրա մեջ փաթաթեն թոշակից մնացած վերջին կոպեկներն ու պահ տան ցեցը կերած դոշակին:
Իշխանությունը հեղափոխության առաջամարտիկից շատ շուտ վերածվեց հեղափոխության Ռոբեսպիերի, որն ինքն էլ դեմ չէր թագավոր դառնալ: Հիմա դիմում է ցանկացած քայլի, երբեմնի հիվանդ երևակայությունն ու այլասերված երազանքներն ի կատար ածելու համար օգտագործում է Ձեզ, հենց ձեզ: Իսկ դուք ընդամենը մի քանի ամիս առաջ նրա համար անգետ «Պողոսներ» էիք, որն ունակ չէր ճշմարիտ որոշում կայացնելու: Պատճառը պարզ է, այն ժամանակ մեծամասնության կարծիքը մի տեսակ չէր բռնում իրենց դիրքորոշման ու այդ պահի շահի հետ: Սակայն մի քանի ամիս անց «Պողոսներն» ինչ որ հրաշքով էվոլյուցիա ապրեցին, աճեցին, դարձան ժողովուրդ, Ազիմովի նկարագրած կոլեկտիվ բանականության հզորագույն բաստիոն, ու այսօր իշխանությունն իր համար ճակատագրական որոշում կայացնելու համար դիմում է արդեն ժողովրդին: Ձեզ: «Պողոսներին» չէ, ձեզ, ժողովրդին: Բա ի՞նչ փոխվեց: Մի քանի ամսվա մեջ վերևից լույս իջա՞վ «Պողոսների» ուղեղներին:
Իրականում ժամանակին ճիշտ էին, էլի եմ կրկնում, ամբոխներն ունակ չեն ճշմարիտ որոշում կայացնել: Ամբոխները մտածել չգիտեն, եթե իմանային, դուք անգամ մոտ չէիք գա իշխանական աթոռին: Ոչ դուք, ոչ էլ ձեզ նախորդած ցանկացած ոք: Ամբոխները միայն կերակրկվում են ձեր սարքած տեսարաններով, եթե ժամանակին նրանց նաև հաց էր պետք, հիմա դրա կարիքն էլ չունեն:
Այնպես որ, պարոնա՛յք, դուք ազնիվ չեք, դուք ստում եք շարքային չինովնիկի պես, նույնիսկ եթե այդպես չեք մտածում: Շեֆին հաճոյանալու գայթակղությունից մթագնում են անգամ ամենապայծառ ուղեղները:
Իսկ ժողովրդին կանչում են հանրաքվեի: Այն ժողովրդին, որի մեծամասնությունն անգամ չգիտի, թե ինչ ասել է սահմանադրություն, որն է դրա դերը պետության մեջ ու ընդհանրապես, իր ինչին է պետք այդ սահմանադրությունը: Դրանից ոչ նրա աշխատավարձն է բարձրանում, ոչ էլ հողն է ավելի բերրի դառնում:
Հիմա ձեզ ասում են ժողովուրդ ու «Պողոսի» տեղ դնելով, ցույց են տալիս ընտրատեղամասը: Այնտեղ գնալով՝ դուք պատասխանում եք հարցին՝ ժողովո՞ւրդ եք, թե՞ «Պողոս»:
Աղվան Ասոյան
- 16:06 24.11.24 Աղքատության նորաձևությունը և չարության տերևաթափը. աշխարհն ավելի լավն է հետնախորշերում Կարդալ ավելին
- 21:30 09.12.23 «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել Կարդալ ավելին
- 20:00 28.02.22 Հայկական էմոցիաներ ու երանգներ. Kivera Naynomis հագուստի այլընտրանքային ցուցադրություն Կարդալ ավելին
- 14:54 04.11.19 Բարձր քաղաքականություն Կարդալ ավելին