Լրահոս
Տարածաշրջան
20:12
01.02.22
277

Թուրքիայի մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը

Img default alt hy

Թուրքիայի մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեջլիսի նիստի օրակարգում ընդգրկվել է «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի հաստատման մասին օրենքի նախագիծը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի խորհրդարանը նույնպես կհաստատի Շուշիի հռչակագիրը: Այն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։

«Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։

Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։