Լրահոս
Հայաստան
22:20
24.04.20
57

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն է

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Հայ ժողովուրդը շարունակում է ճանաչում եւ դատապարտում պահանջել աշխարհից ու հատկապես Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունից: 1965 թվականից սկսած առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու հնարավորություն այս տարի չունենք: Ոգեկոչման ու խոնարհման արարողությանը միանալու համար կարող ենք բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկել 1915 համարին: Իսկ հուշահամալիրի անմար կրակի մոտ կառավարությունը 105 հազար ծաղիկ է խոնարհել: Թագավարակի պատճառով նաեւ պաշտոնական արարողությունների ձեւաչափն է փոխվել: