-
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը ուղերձ է հղել, որտեղ ասվում է.
«Խոր մտահոգութեամբ կը հետեւինք Միջին Արեւելքի մէջ ծայր առած պատերազմին: Որոշ փորձագէտներ ներկայ պատերազմը կը նկատեն սկիզբը համաշխարհային երրորդ պատերազմին, իսկ ուրիշներ՝ զինուորական բախումներու երկար շղթայ մը: Ինչ մեկնաբանութիւն ալ տրուի, Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի կողմէ Իրանի դէմ շղթայազերծուած պատերազմական գործողութիւնները փաստօրէն հետզհետէ կը բարդանան, կը սաստկանան ու կը ծաւալին՝ ներառելով ամբողջ Միջին Արեւելքը եւ նոյնիսկ շրջանէն անդին անցնելու նախանշաններ ցոյց տալով: Անորոշութիւնը հետզհետէ կը խորանայ, քաոսը կը ծաւալի, մարդկային զոհերու ու վիրաւորներու թիւը կը բարձրանայ, ֆիզիքական քանդումները կը տարածուին ու գաղթականներու ալիքը կը ծաւալի:
Միջին Արեւելքի բոլոր երկիրները, առաւել կամ նուազ չափով, ենթակայ են պատերազմի ահաւոր հետեւանքներուն՝ ապահովական, ֆիզիքական, տնտեսական, ընկերային, քաղաքական եւ այլ մարզերէ ներս: Սակայն, Իրանը եւ Լիբանանը կը շարունակեն կրել պատերազմի անմիջական ու ծանր հետեւանքները:
Ինչպէս ծանօթ է, պատերազմական գործողութիւններուն ենթակայ բոլոր երկիրներուն մէջ հաստատուած համայնքներ ունինք: Անցնող օրերուն կրցանք կապ հաստատել մեր առաջնորդներուն եւ թեմական ու համայնքային պատասխանատուներուն հետ եւ անհրաժեշտ տեղեկութիւններ ստացանք եւ թելադրութիւններ կատարեցինք: Մեր համայնքներու անվտանգութիւնը մեր բոլորին համար հիմնական առաջնահերթութիւն է:
Արդարեւ, յստակ իրողութիւն է, որ շրջանի բոլոր երկիրներուն մէջ կայք հաստատած մեր համայնքներու անդամները տիպար քաղաքացիներ են, իրենց քաղաքացիական պարտականութիւնը լիովին կը կատարեն, հաւատարիմ են իրենց երկիրներու օրէնքներուն եւ միշտ պետութեան կողքին են՝ զօրակից անոնց իրաւունքներուն ու շահերուն եւ հետամուտ արդարութեան ու խաղաղութեան:
Մեր խոր ցաւակցութիւնը կը յայտնենք բոլոր զոհերու ընտանիքներուն եւ շուտափոյթ ապաքինում կը մաղթենք բոլոր վիրաւորներուն, ինչպէս նաեւ տունդարձ՝ բոլոր գաղթականներուն:
Կոչ կ՚ուղղենք պատերազմող կողմերուն դադրեցնելու բոլոր ռազմական գործողութիւնները, յարգելու բոլոր երկիրներու գերիշխանութիւնը, հողային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը՝ միջազգային օրէնքին համաձայն, եւ քաղաքական երկխօսութեան ճամբով հարցերուն լուծումներ գտնելու: Միջին Արեւելքէն ներս արդարութեան ու փոխադարձ վստահութեան վրայ հիմնուած համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատումը միջազգային համայնքին ու Միացեալ Ազգերու Կազմակերպութեան համար հարկ է դառնայ բացարձակ առաջնահերթութիւն, այլապէս շրջանը ինքզինք կրնայ գտնել նոր պատերազմներու սեմին:
Կը թելադրենք մեր համայնքներուն, աննախատեսելի վտանգներով լեցուն ներկայ պայմաններուն մէջ, ըլլալու արթուն ու կազմակերպ՝ համախմբուելով մեր եկեղեցիներուն ու համայնքային հաստատութիւններուն շուրջ. հետեւելու իրենց պետական կառոյցներու ցուցմունքներուն. հեռու մնալու անապահովութիւն յառաջացնող կացութիւններէ եւ զգոյշ ըլլալու ներ-համայնքային հաւաքներ կազմակերպելէ: Միաժամանակ կը թելադրենք մեր համայնքային մարմիններուն մօտէն հետեւելու ընտանիքներու կարիքներուն ու դժուարութիւններուն եւ անհրաժեշտութեան պարագային օգտակար հանդիսանալու:
Այժմ ա՛յս կը պահանջէ շրջանէն ներս ստեղծուած ներկայ վտանգալից կացութիւնը: Հարկ է մօտէն հետեւիլ նոր զարգացումներուն, որպէսզի կարելի դառնայ անհրաժեշտ մօտեցումներ ու ընելիքներ ճշդել: Նկատի ունենալով, որ մեր համայնքները տարբեր միջավայրերու մէջ կ՚ապրին, ընդհանրական մտահոգութիւններու առընթեր, անհրաժեշտ է յատուկ կարեւորութիւն ընծայել իւրաքանչիւր շրջանի համայնքին առնչուած մտահոգութիւններուն՝ համապատասխան մօտեցումներ ճշդելով տուեալ համայնքին կողմէ:
Կաթողիկոսարանը իր բոլոր կարելիութիւնները ի սպաս դրած է մեր համայնքներու ծառայութեան: Միաժամանակ Սփիւռքի մեր թեմերը, կազմակերպութիւններն ու բարերարները պատրաստ պէտք է ըլլալն անհրաժեշտութեան պարագային աջակցելու պատերազմի հետեւանքներուն ենթակայ մեր համայնքներուն:
Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ իր երկնային խաղաղութեան ծիրանին կամար կապէ Միջին Արեւելքի վերեւ եւ փոխադարձ հասկացողութիւնը ամրացնէ ազգերու միջեւ եւ մեր ժողովուրդի զաւակները հեռու պահէ բոլոր վտանգներէն:
Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով,
Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
7 Մարտ, 2026
Անթիլիաս, Լիբանան»:
-
23:54
16.06.26
Արամ Ա-ն Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունը Երուսաղեմի եկեղեցիներին
Կարդալ ավելին
-
17:18
25.04.26
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
Կարդալ ավելին
-
16:15
25.04.26
Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ
Կարդալ ավելին
-
23:30
23.04.26
Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ․ Արամ Ա
Կարդալ ավելին