-
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26
«Պուտինի և Էրդողանի ոխերիմ եղբայրությունը հերթական անգամ դրսևորվեց Հարավային Կովկասում Հայաստանի բաժանումով». Վարդան Հակոբյան
Արդեն սովորական են դարձել որոշ քաղաքական վերլուծաբանների դատողություններն այն մասին, որ աշխարհը գնում է դեպի մեծ պատերազմ: Դրանք անհիմն չեն թվում, եթե համադրում ես այս կամ այն պետության կամ դրանց միությունների ղեկավարությունների դատողություններն ու քաղաքական վարքագիծը, երբ պատմական զուգահեռներ ես անցկացնում ու համեմատում նախկինում եղած նման իրադարձություններն ու իրավիճակները, դրանց պատճառներն ու հետևանքները:
Սիրիայում ծավալված իրադարձությունները, Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ և Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Հարավային Կովկասում տեղիք են տալիս մտածելու, որ վերը նշած դատողություններն այդքան էլ հեռու չեն իրականությունից:
Տպավորություն է ստեղծվում, որ Մերձավոր Արևելքում, ահաբեկչության, անջատողականության, բռնապետության դեմ պայքարի քողի տակ, հիմնական խաղացողները իրականում ռազմական, քաղաքական և դիվանագիտական դիրքեր են ստեղծում և «խրամատավորվում» դրանցում՝ միմյանց դեմ վճռական բախումից առաջ: Ընդորում, այդ դիրքերը դասավորված չեն ճակատային գծի այս կամ այն կողմում, դրանց դասավորվածությունը խառն է, հաճախ՝ մեկը մյուսի թիկունքում: Օրինակ՝ Իրանը «խրամատավորվել է» թե´ Լիբանանում, թե´ Սիրիայում և թե´ Յեմենում, իսկ Իսրայելը խրամատներ ունի թե´ Ադրբեջանում և թե´ Վրաստանում: Հիշեցնենք, որ խոսքը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական, դիվանագիտական և հետախուզական դիրքերին է վերաբերվում:
Առավել ցայտուն նշվածը վերաբերվում է ռուս-թուրքական հարաբերություններին: Այս երկու երկրները հաջողությամբ համագործակցում են տնտեսության տարբեր բնագավառներում, իրականացնում են համատեղ էներգետիկ, տրանսպորտային նախագծեր, ապրանքաշրջանառության ծավալը հասել է 30 մլրդ դոլարի, համատեղ մասնակցում են միջազգային քաղաքական հարցերի կարգավորմանը, հրապարակավ հայտարարում են փոխադարձ վստահության մասին և այլն: Սակայն, չնայած այս ամենին, դժվար է հավատալ նրանց անկեղծ բարեկամությանը: Չեն հավատում դրան, նախևառաջ, Պուտինն ու Էրդողանը: Մեծ է գայթակղությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունները համեմատելու համար ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև 1930-թվականների 2-րդ կեսին եղած հարաբերությունների հետ: Չնայած առևտրատնտեսական հարաբերությունների բուռն զարգացմանը և 1939թ. աշնանը ստորագրված սովետագերմանական պայմանագրերին («չհարձակման մասին» 23.08., որը հանգեցրեց Լեհաստանի հերթական՝ 5-րդ բաժանմանը և «բարեկամության ու սահմանների մասին» 26.09)՝ Ա. Հիտլերը և Ի. Ստալինը վստահ էին, որ մահացու ընդհարումն անխուսափելի է և ընդամենը ժամանակի հարց է: Ստորագրելուց հետո Ստալինը բաժակ է բարձրացնում Հիտլերի՝ գերմանացիների սիրելի առաջնորդի առողջության համար, իսկ ավելի ուշ, խոսելով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին, նշում է.«Ոչ մի խաղաղասեր պետություն չի կարող հրաժարվել խաղաղության պայմանագրից հարևան տերության հետ, եթե նույնիսկ այդ տերության ղեկավարները Հիտլերի և Ռիբենտրոպի նման ճիվաղներ և մարդակերներ են: Իհարկե, այն պայմանով, որ այդ պայմանագիրը ոչ մի կերպ չի դիպչում պետության տարածքային ամբողջությանը, անկախությանը և պատվին»: Վ. Մոլոտովն իր ստորագրած փաստաթուղթը գնահատում էր որպես հնարավորություն՝ ուժերի կուտակման, աճի և միջազգային դիրքերի ամրապնդման համար: Իհարկե, այս, ինչպես և ցանկացած այլ համեմատություն չափազանց մոտավոր է: Ինչպես ասում են՝ այնքանով, որքանով: Ոչ Թուրքիան է Գերմանիա, ոչ էլ Ռուսաստանն է ԽՍՀՄ, Էրդողանը Հիտլեր չէ և, առավելևս, Պուտինը՝ Ստալին, բայց միջազգային թատերաբեմում նրանց, որպես քաղաքական դերակատարների, ամպլուաները նման են:
Ինչևէ, Պուտինի և Էրդողանի ոխերիմ եղբայրությունը հերթական անգամ դրսևորվեց Հարավային Կովկասում Հայաստանի բաժանումով (թվով արդեն 5-րդ ) Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Սա ներկայացվեց որպես մարդասիրական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և դրա զարգացմանն ու ծաղկմանը, կամ, ինչպես ձևակերպեց դա «իմքայլական» անմեղսունակ մի պատգամավորուհի, Հարավային Կովկասը կդառնա «մարդկային դեմքով տարածաշրջան»,(սակայն չնշեց այդ դեմքի էթնիկական տիպը): Ճիշտ 100 տարի առաջ, Հայաստանի 4-րդ բաժանումից հետո, հայաստանցի բոլշևիկներն, իրենց դավաճանությունն արդարացնելով, կարևորում էին համաշխարհային հեղափոխությունը (այսօր դա կոչվում է «Գլոբալիստական հեղափոխություն») և սահմաններով չբաժանված եղբայրացած ժողովուրդների երջանիկ կյանքը: Սակայն, արդար լինելու համար, նշենք, որ հայ բոլշևիկների մեջ էր նաև Ա. Մյասնիկյան, որը փորձեց կոմունիստական գաղափարախոսությունը ծառայեցնել իր ժողովրդին, այլ ոչ թե՝ հակառակը: Իսկ գլոբալիստական փորձարարական լաբորատորիաներում աճեցված «իմքայլականների» խումբը ձգտում է մեր ժողովրդին ծառայեցնել նեոլիբերալիստական գաղափարներին և պատրաստ է նույնիսկ հանուն այդ հեղափոխության զոհել հայրենիքը (ինչպես ասաց մեկ այլ անմեղսունակ պատգամավոր. «Հեղափոխությունը Ղարաբաղից կարևոր է»):
Ի տարբերություն «իմքայլական» մանկուրտների՝ ազերիները հիշում են, որ 1921թ. Նժդեհին հաջողվեց ետ վերադարձնել Զանգեզուրը, և նրանք լրջորեն մտահոգված են, որ, չնայած Ն. Փաշինյանի և նրա կողմնակիցների խոստումներին. անվերապահորեն կատարել կապիտուլյացիայի պահանջները, հայերի մեջ կարող են դեռ գտնվել մարդիկ, որոնք չեն հաշտվի կատարվածի հետ: Իզուր չէ, որ հունվարի 11-ին, մոսկովյան եռակողմ հանդիպմանը Ի. Ալիևը, հիշեցնելով Ադրբեջանի տարած հաղթանակի մասին, «ներողամտորեն» անվանելով այն իրավիճակի լուծում, հատուկ նշեց, որ համոզված է, թե «հայկական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության վերանայման փորձեր չեն լինի, ակնկալելով, որ 2 ժողովուրդները գտել են իրենց մեջ կամք և իմաստնություն` հաշտեցման մասին մտածելու համար»: Եվ, իսկապես, ինչպես տեսնում ենք, «իմքայլականներն» իրենց մեջ գտել են կամք ու իմաստնություն. հաշտվել են և մարդկային դեմքով տարածաշրջան կառուցելու ծրագրեր են նախագծում:
Սակայն վերադառնանք տարածաշրջանային քաղաքականությանը:
Ի՞նչ դիրքեր է ձեռք բերել Էրդողանը Հարավային Կովկասում: Եթե վերցնենք տարածաշրջանի քաղաքական քարտեզը և դարչնագույն մատիտով նշենք նրա ձեռքբերածը, ապա կտեսնենք, որ Թուրքիայի հյուսիս-արևելքից այդ գույնով ներկված սլաքը մտնում է Աջարիա, հետո, Թբիլիսիի վրայով անցնելով Վրաստանի հարավ-արևելյան ադբեջանաբնակ գոտիով, դուրս է գալիս «Գյանջա» և հասնում է Բաքու: Մյուս սլաքը հարավ-արևելքից մտնում է Նախիջևան և Արաքսի հովտով, կտրելով Մեղրին, անցնելով Շուշին ու Աղդամն, ուղղվում է դեպի Բաքու: Մի՞թե այս քարտեզը չի հիշեցնում 1918-1920 թթ. թուրքական զորքերի տեղաշարժերը: Բայց այսօրվա տեսանկյունից այն մեկը-մեկին կրկնում է դեռ 1990-ակններին նախագծված և մասամբ կառուցված նավթատարների ու գազատարների, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների քարտեզները: Օգտվելով իր համար քաղաքական մի շարք բարենպաստ պայմաններից (մասնավորապես 2008թ. Ռուս- վրացական պատերազմը, 2014թ. Ղրիմի վերամիավորումը և դրանց հետևանքով Արևմուտքի հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների սրումը և միջազգային դիրքերի թուլացումը)՝ Էրդողանը կարողացավ ոչ միայն խորացնել իր տնտեսական ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա, այլև աստիճանաբար դարձրեց այն քաղաքական, իսկ վերջինիս դեպքում՝ նաև ռազմական: Առավել ցայտուն դա երևում է թուրք-վրացական փոխհարաբերությունների օրինակի վրա:
Վերջին 10-ը տարիների ընթացքում ֆինանսատնտեսական էքսպանսիայի միջոցով ու վրացիների հակառուսական տրամադրությունները շահարկելով՝ Թուրքիան անաղմուկ «օկուպացրեց» Վրաստանը, իսկ Աջարիան, ինչպես իրենք վրացիներն են ասում՝«թուրքացրեց»: Այսինքն՝ Վրաստանն այն աստիճան կախվածության մեջ է հայտնվել, որ Թուրքիան կարող է տնօրինել նրա տարածքը և հաղորդակցական ուղիներն այնպես, ինչպես կուզենա և թելադրել վրացական կառավարությանն՝ ինչ-որ կուզենա: Դեռ անցած տարվա հուլիսին խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին, Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-մայոր Գ. Իուկուրիձեն որպես սպառնալիք իր երկրի համար նշեց, որ Թուրքիան եղբայրական Ադրբեջանին օգնելու համար, առանց որևէ թույլտվության և պայմանավորվածության, կարող է օգտագործել իրենց տարածքը որպես ռազմական բազա և պլացդարմ: Անկարան, նրա կարծիքով, հաշվի չի առնում միջազգային նորմերը և ռազմական նպատակներով ցանկացած պահի կարող է հատել Վրաստանի սահմանները: Ելնելով այս հաստատումներից՝ կարող ենք ասել, որ Թուրքիան հիմնավոր է դիրքավորվել Վրաստանում:
Ինչ վերաբերվում է հարավային ուղղությանը, ապա վերջին 3 տարվա ընթացքում Թուրքիան այնքան խորն է խրամատավորվել Նախիջևանում, որ կարելի է, փաստորեն, խոսել ռազմական բազայի ստեղծման մասին: Եվ դա մի տարածքում, որի սահմաններին կանգնած են ռուսները՝ այսինքն՝ ռուս սահմանապահների թիկունքում: Այդ դիրքերն ապահովելու և արդյունավետ օգտագործելու համար Էրդողանին անհրաժեշտ է կառուցել Թուրքիա-Նախիջևան-Բաքու ռազմավարական նշանակության ճանապարհ՝ իր զինված ուժերի և ռազմական տեխնիկայի արագ տեղափոխություններն իրականացնելու համար: Իսկ հարկ եղած դեպքում նաև ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխությունն ապահովելու համար: Էրդողանին քիչ է հետաքրքրում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հաղորդակցական և ճանապարհների վերագործարկման մասին պայմանավորվածությունը, ինչը վերաբերվում է միայն հարավկովկասյան 3 հանրապետությունների, Ռուսաստանի և Իրանի միջև հաղորդակցությանը: Իրեն հատուկ խարդախությամբ նա, ի դեմս Ալիևի, փորձելու է խցկվել այդ պայմանավորվածությունների մեջ, օգտագործել դրանք ճանապարհային իր նախագիծը իրականացնելու համար: Լինելով հմուտ քաղաքական շանտաժիստ, իր նպատակին հասնելու համար նա կարող է պահանջել Ռուսաստանից, ղարաբաղում իր զորախմբի հետ օդային և ցամաքային կապը իրականացնելու դիմաց, չխոչնդոտել, նման հնարավորություն տալ նախիջևանյան իր զորախմբի հետ կապվելու համար, լավ իմանալով, որ դա անընդունելի է: Սակայն դրանք Թուրքիայի հետագա ռազմավարական քայլերն են լինելու:
Այս փուլում նա կարող է բավարարվել հունվարի 11-ին մոսկովյան հանդիպմանն Ալիևի ձեռք բերած համաձայնություններով՝ Նախիջևանը Բաքվին կապող օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման և դրանց անվտանգության ապահովման երաշխիքների վերաբերյալ: Ն. Փաշինյանը կարծես ստատիստի դերում էր, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ոչինչ չուներ ասելու և միայն գլխով էր անում, երբ Պուտինը կամ Ալիևը խրատում և հորդորում էին պահպանել եռակողմ համաձայնությունները և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:
Այսպիսով՝ Թուրքիան այս պատերազմի հետևանքով տիրացավ կոմունիկացիոն և ռազմական այնպիսի դիրքերի, որոնց շնորհիվ.
-մշտական ճնշման տակ կպահի Հայաստանը, սպառնալով ցանկացած պահի ենթարկել ամբողջական շրջափակման, դարձնել այն անկլավ թուրք-ադրբեջանական տարածքում,
-ամբողջական վերահսկողության տակ կառնի Ադրբեջանը, աստիճանաբար դուրս բերելով այն ռուսական ազդեցությունից, հեռանկարում փորձելով իսլամացնել այն և դարձնել պլացդարմ՝ դեպի Կենտրոնական Ասիա իր ազդեցությունը խորացնելու համար,
-հնարավորություն ստացավ վերահսկելու արևելք-արևմուտք և հյուսիս- հարավ կոմունիկացիոն հանգույցը՝ թուլացնելով Ռուսաստան-Իրան կապի կովկասյան հատվածը,
-դիրքավորվելով Ադրբեջանում՝ Թուրքիան զգալիորեն նեղացնում է Իրանի շահերի դաշտը, կաշկանդում է նրա արտաքին քաղաքական գործունեությունը ոչ միայն հարավկովկասյան, այլև ողջ կասպյան տարածաշրջանում՝ օգտագործելով այդտեղ իր ազդեցությունը եղբայրական թուրքական ժողովուրդների վրա:
Ռուսաստանը տեղյակ էր Թուրքիայի կողմից ծրագրված և նախապատրաստված ադրբեջանական հարձակման մասին Արցախի դեմ և դեռ պատերազմից առաջ հորդորում էր քայլեր ձեռնարկել դրանից խուսափելու համար: Սակայն տեսնելով ՀՀ ղեկավարության՝ իրավիճակին անհամապատասխան դիվանագիտական, քաղաքական և ռազմական քայլերն ու գործողությունները, և արդեն պատերազմը սկսվելուց հետո հասկանալով, որ չմիջամտելու դեպքում նրանք կհանձնեն ոչ միայն Ղարաբաղը այլև Սյունիքը, Ռուսաստանը մեծ ջանքերի շնորհիվ զինադադար պարտադրեց կողմերին և խաղաղապահ զորքեր տեղակայեց կրակի գծի երկայնքով:
Արդեն հայտնի է, որ դեռ հոկտեմբերի 19-ին Վ. Պուտինը համոզել էր Ի. Ալիևին հրադադար հաստատել, սակայն մերժում էր ստացել Ն. Փաշինյանից: Այդ պահի դրությամբ զինադադարի հաստատումը և խաղաղապահների տեղակայումը ռուսների համար նշանակում էր հսկողության տակ վերցնել գրեթե ողջ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Քելբաջարը և Սյունիքի հետ սահմանակից տարածքի զգալի մի շերտ: Բայց միայն նոյեմբերի 9-ին զինադադար հաստատվեց, և ռուսական հսկողության տակ անցավ Արցախի մի փոքր մասը՝ Լաչինի միջանցքով կույր աղիքի նման կապված Հայաստանին:
Ռուսաստանի միակ ձեռքբերումն այս պատերազմի արդյունքում եղավ ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո, և, ամենայն հավանականությամբ, օգտագործելով նաև Ստեփանակերտի օդանավակայանը, խաղաղապահ զորքերի հիման վրա կկազմավորի ռազմական բազա: Այսպիսով՝ Հարավային Կովկասում, բացի Գյումրիի ռազմաբազայից, Ռուսաստանի Դաշնությունը կունենա ևս մեկը Ստեփանակերտում և որոշ զարգացումների դեպքում չի բացառվում՝ նաև Սյունիքում: Իհարկե, դա բավական զորեղ ռազմական ներկայություն է, բայց չմոռանանք, որ այդ դիրքերն ամբողջությամբ, ինչպես վերը նշեցինք, շրջապատված են թուրք-ադրբեջանական դիրքերով, և վերջիններս հնարավորություն ունեն, պետք եղած դեպքում, խոչընդոտել նրանց գործունեությանը կամ խզել տրանսպորտային կապը Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ պատճառով էլ մոսկովյան վերջին հանդիպմանը Վ. Պուտինը շեշտադրում էր տրանսպորտային կապի ապահովության հարցը:
Վերջին հաշվով՝ Ռուսաստանը չի կարող բավարարված լինել Հարավային Կովկասում ստեղծված իրադրությամբ: Հավասարապես դրանով չի կարող բավարարված լինել Թուրքիան, որքան էլ երկուստեք փորձեն քողարկել դա: Երկու կողմերն էլ մշտապես դիմելու են միմյանց դեմ ուղղված տարաբնույթ քայլերի: Թուրքիան հորդորելու է Ադրբեջանին մի քանի արևելաեվրոպական երկրների և արևմտյան կազմակերպությունների օգնությամբ տարբեր հարթակներում բարձրացնել, պարտադրել ռուսական զորքերի դուրսբերման հարցն անկախ պետության տարածքից, իսկ ռուսներն, իրենց հերթին, շահարկելով Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի խնդիրը, ակնկալելով դրանում նույնպես շահագրգռված ՄԽ համանախագահ մյուս երկրների օժանդակությունը, պետք է փորձեն սահմանափակել թուրքերի ծավալապաշտական ծրագրերը տարածաշրջանում:
Ռուս-թուրքական համագործակցության «քողարկված լարվածությունը» Սիրիայից տարածվեց և Հայ-ադրբեջանական պատերազմից հետո հաստատվեց նաև Հարավային Կովկասում: Դա նշանակում է, որ այստեղ ցանկացած քաղաքական հարց կարող է քննարկվել և լուծվել միայն այս 2 տերությունների հարաբերությունների դաշտում և միայն նրանց քաղաքական դիրքորոշումների շառավղի մեջ: Ի դեպ, նշենք, որ Արցախի դեմ հարձակման ժամանակն ընտրված էր… Թե´ ռուսները և թե´ թուրքերը շտապում էին դիրքավորվել Ադրբեջանում մինչև ԱՄՆ-ն զբաղված էր Թրամպ-Բայդեն մրցակցությամբ: Ադրբեջանը, որի տարածքում տեղակայվել են 2 օտար, իրարամերժ աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող պետությունների զինվորականները, չի կարողանալու ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել: Ի. Ալիևն ստիպված է լինելու մի կողմից՝ անկասելիորեն հետևել Թուրքիայի ուղղորդումներին, իսկ մյուս կողմից՝ ինքնուրույնություն խաղալով, դիմակայելու է Ռուսաստանին: Նման վարքագիծը նրան հատուկ է լինելու նաև այն ժամանակ, երբ երկարատև դադարից հետո տարածաշրջանում իրենց գործունեությունը կակտիվացնեն ԱՄՆ-ը և Եվրամիությունն՝ ի դեմս Ֆրանսիայի:
Ինչ վերաբերվում է կապիտուլյացիա ստորագրած Հայաստանին, ապա, քանի դեռ երկիրը կառավարվում է պարտությունը կազմակերպողի և իրականացնողի կողմից, հնարավոր չէ որևէ կերպ ձևակերպել, ներկայացնել ու պաշտպանել պետության շահերը: Այլընտրանքը ցանկացած թելադրանքի ու ճնշման ենթարկվելն է: Հաշվի առնելով նաև, որ Վրաստանն էլ զուրկ է քաղաքական ինքնուրույնությունից, պետք է եզրակացնենք հետևյալը.
– Հարավային Կովկասը վերածվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության դաշտի,
– չնայած տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մասին այդ պետությունների կողմից արված հայտարարություններին, բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում անհնարին է, և նրանցից մեկը պետք է հեռանա,
– այս դիմակայությունից ձգտելու են օգտվել ԱՄՆ-ը և ԵՄ-ը՝ փորձելով ուղղել Թուրքիային Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես 1930-ականներին հիտլերյան Գերմանիային ուղղորդում էին ԽՍՀՄ-ի դեմ, և միաժամանակ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ոչ մեկին, ոչ մյուսին հիմնավորապես հաստատվելու Հարավային Կովկասում,
– ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կամ Թուրքիայի, այլև որևիցե այլ պետության ազդեցության միանձնյա հաստատումը Հարավային Կովկասում ձեռնտու չէ նաև Իրանին:
Վերն ասվածից հետևում է, որ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվել է հրադադար, այլ ոչ թե՝ խաղաղություն: Ուշքի գալով ներքաղաքական ցնցումներից և վերանորոգելով արտաքին քաղաքական դիրքորոշումներն ու հարաբերությունները դաշնակիցների հետ՝ ԱՄՆ նորընտիր դեմոկրատական ղեկավարությունը շատ շուտով մտնելու է խաղի մեջ և թելադրելու է կարգավորման իր պայմանները: Այսինքն՝ ստեղծվելու է նոր իրավիճակ, բանակցային նոր գործընթաց դեռևս դժվար կանխատեսելի հետևանքներով: Առավել դժվար է կանխատեսել դրանց հետևանքները Հայաստանի ապագայի տեսանկյունից, որն այս պահին չունի հստակ պատկերացում իր քաղաքական շահերի վերաբերյալ: Իսկ եթե նորից դիմենք պատմական համեմատության, ապա այսօրվա մեր վիճակը կհիշեցնի ճիշտ 100 տարի առաջվա իրողությունը, երբ 1920 թ. նոյեմբերին, 11-րդ Կարմիր բանակի անվան տակ, Իջևանից ներխուժած թուրք-մահմեդական խուժանի օգնությամբ իշխանության եկած հայ բոլշևիկները քանդեցին պետությունը և տարածքները դավաճանաբար հանձնեցին թուրքերին:
Վարդան Հակոբյան
-
23:41
01.07.26
Թուրքիայում ուկրաինական ԱԹՍ է ընկել ու պայթել
Կարդալ ավելին
-
21:46
01.07.26
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները
Կարդալ ավելին
-
21:30
01.07.26
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Կարդալ ավելին
-
17:33
01.07.26
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
Կարդալ ավելին