-
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26 -
Հասարակական
Արմավիրում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
13:2212.06.26 -
Հասարակական
Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի
12:4512.06.26 -
Հասարակական
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
12:2112.06.26 -
Քաղաքական
Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան
11:3912.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)
11:0712.06.26 -
Հասարակական
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
10:4012.06.26 -
Մամուլի տեսություն
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
10:0012.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
09:3812.06.26 -
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26 -
Միջազգային
Ֆրանսիան առաջարկում է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կալլասի դերը․ Reuters
22:1911.06.26 -
Հայաստան
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
22:1311.06.26 -
Միջազգային
Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է Նեթանյահուի և երկու նախարարների երկիր մուտքի արգելքը
22:0911.06.26 -
Քաղաքական
Ստոյկա կտար Գագիկ Ծառուկյանը. Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ու դատավորներին
21:3911.06.26 -
Միջազգային
Իրանը պահպանել է հակամարտության սկզբից ի վեր ունեցած հրթիռների պաշարների մոտ 20 տոկոսը․ Թրամփ
21:3011.06.26 -
Քաղաքական
Ոչ մի քայլ հետ. Գյումրին վճռական է արձագանքում Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ սպառնալիքին
21:1511.06.26 -
Քաղաքական
Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ են վավեր ճանաչվում. ձայների վերահաշվարկը շարունակվում է
20:4911.06.26 -
Իրավական
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
19:4811.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ծիրանն ուղարկում է Փարիզ, վարդերը՝ Նիդերլանդներ. տնտեսական կոլապսի վտանգ կա
19:4511.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ վերջին հարվածների համար 250 մլն դոլարի զինամթերք է ծախսել․ Թրամփ
19:2611.06.26 -
Հասարակական
Կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը. Հայր Ռուբեն
19:1511.06.26 -
Քաղաքական
Անգամ ռեպրեսիվ մեթոդներով Փաշինյանը չկարողացավ ստանալ հասարակության կեսի աջակցությունը. Ղարհամանյան
18:5511.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սարսափած են գյուղում. ինչպե՞ս է թմրանյութ հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում
18:3011.06.26 -
Հասարակական
Աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ավտոբուսին․ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց
18:2611.06.26 -
Քաղաքական
Հայաստան-ՀԱՊԿ գործընթացները տեղի են ունենում միանգամայն համաձայնեցված. Հակոբ Բադալյան
18:0011.06.26 -
Քաղաքական
Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան
17:4511.06.26 -
Հասարակական
Խոսում է, բայց իր ծնողներին չի ճանաչում. մանրամասներ՝ երեխային թմրանյութ տալու դեպքից
17:3011.06.26 -
Իրավական
Հայկի օրինական զենքն այս գործի հետ ի՞նչ կապ ունի․ դատարանում իրավիճակը լարվեց
17:1611.06.26 -
Հասարակական
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:0411.06.26 -
Միջազգային
Հարձակում՝ Կրասնոդարի վրա, ռիսկեր՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում. թեժ է ռուս-ուկրաինական ճակատում
17:0011.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից․ Տաթևիկ Հայրապետյան
16:5411.06.26 -
Իրավական
Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան
16:4811.06.26 -
Հասարակական
Այս ստի հեղեղի դեմ առաջինը դուք եք կանգնած. Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին
16:2711.06.26 -
Հասարակական
Սա ևս մեկ քայլ առաջ է այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, սա շարունակական պայքար է. Բագրատ Սրբազան
16:2111.06.26 -
Միջազգային
Զայրույթի 3-րդ օրն է Մեծ Բրիտանիայում. Բելֆաստի դանակահարը չի ընդունում իր մեղքը դատարանում
16:0011.06.26
Սերժ Սարգսյանը խոսեց
Հարց: Պարոն Սարգսյան, ի՞նչ խոհեր եք ունենում, երբ այցելում եք Ձեր մարտական ընկերներին:
Պատասխան: Առաջին զգացումը, որ ինձ պատում է` ափսոսանքի զգացումն է: Այս փայլուն տղաներն ափսոս, ափսոս, որ զոհվեցին, որովհետև նրանք, նրանցից շատերն առաջնորդներ էին, նրանցից շատ-շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և նրանք նաև հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Իմ կարծիքով, տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները և, առաջին հերթին, դա նշանակում է հավատարմություն այն գործին, հանուն որի զոհվել են կամ ինչին նվիրել են իրենց կյանքն այն մարդիկ, ում երախտապարտ ես: Այս առումով, կարծում եմ, որ այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է ցուցաբերում, ինչի համար շատ ուրախ եմ: Այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի, իրենց ավագ ընկերների արածը համարեն իրենցը ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որպեսզի հոգով նվիրված լինեն այդ գործին:
Հարց: Դուք նաև Շուշիի ազատագրման համար եք Արցախի հերոսի կոչման արժանացել: Այսօր ի՞նչ զգացողություններ ունեք, հետաքրքիր է:
Պատասխան: Գիտեք, առանց չափազանցնելու ասեմ` ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերիյ Չիթչյանի խոսքերը, որ նա ռուսերն արտաբերեց, ասաց` “Противника не вижу”: Դա մայիսի 9-ի առավոտյան էր` հինգի, հինգն անց տասնհինգի արանքում, և երբ երկրորդ անգամ նա դա ասաց, արդեն պարզ էր, որ Շուշին գրավված է: Պետք է ասել, որ շատ բան է ասվել Շուշիի մասին. հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում: Այն գլխից բոլորի համար պարզ էր, որ Շուշիում հաջողություն ունենալու պարագայում մեր հաղթանակը գրեթե ապահովված էր, որովհետև պարզ էր, որ դա շատ մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մեր կռվող մարտիկներին, մեր բնակչությանը և, բնականաբար, շատ բացասական ազդեցություն կունենար ադրբեջանցիների վրա: Բայց մյուս կողմից էլ` ձախողման պարագայում մենք կանգնելու էինք ամբողջովին ոչնչացման, պարտության եզրին: Հենց այդ պատճառով է, որ մենք տևական քննարկումներ ունեցանք Շուշիի օպերացիան մշակելու ընթացքում և, ի վերջո , որոշեցինք օրը: Մինչ այդ, երկու անգամ որոշել էինք, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգեցինք և որոշեցինք այդ օրը: Պետք է ուղիղ ասեմ, որպեսզի շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, ոչ բարեխիղճ վերաբերմունքի առաջն առնենք ինչ-որ կերպ: Միանշանակ պետք է ասել, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Ինչպես ասացի` երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ Շուշիի վրա պետք է հարձակվել չորս ուղղություններով` այս ուղղությունը գլխավորում էր Վալերիյ Չիթչյանը, նրանից աջ` Սեյրան Օհանյանը, ձախ` Արկադի Կարապետյանը և թիկունքից` Լաչինի կողմից, Սամվել Բաբայանը: Այ, այստեղ, տղաներից շատ-շատերը մասնակցել են այդ օպերացիային, և պետք է ասել, որ Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով: Բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից էր նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ` հունվարին, ադրբեջանցիները ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին տակի վրա, և այդ ընթացքում, թեև, մեր տղաներից շատերը զոհվեցին` տասնյակից ավելի, բայց գլխովին ջախջախվեց հակառակորդի ամենամարտունակ գումարտակը: Կարծում եմ` լրատվամիջոցներից պետք է տեղեկացված լինեք, որ դրանից հետո Ադրբեջանում տեղի ունեցան պաշտոնափոխություններ, դրանից հետո դատավարություն եղավ, մարդիկ պատժվեցին և այլն: Եվ երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ուղղակի ներքաղաքական գզվռտոց էր: Պետք է ասեմ, որ օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ: Բայց շատ կարևոր էր, որ այդ օպերացիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները` Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր` զուտ զինվորի կորգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը` Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր, բոլորով` Սամվել Կարապետյան և այլոք, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Գիտեք` Շուշիի մասին ոտքի վրա խոսելը մի քիչ դժվար է, բայց նորից կրկնում եմ, հաստատապես կրկնում եմ, որ Շուշին, Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան:
Հարց: Շուշիի ազատագրումը Ձեր սերնդինն էր, մեր սերունդը, թերևս, պետք է այն պահպանի, բայց առանց Ձեր սերնդի այն պահպանել հնարավոր չէ: Պարոն Սարգսյան, Դուք հաճախ եք լինում Արցախում, ի՞նչ ծրագրեր ունեք, ընդհանրապես:
Պատասխան: Գիտեք, թող սենտիմենտալություն չլինի, բայց ես կարոտում եմ առաջին հերթին այն տղաներին, ովեքր մեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, իհարկե` Ավոյին, ով ավելի շատ հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, կարոտում եմ ասկոլկային` Աշոտին, կարոտում եմ Յուրային` փոքր Յուրային, կարոտում եմ Նորիկին` Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, կարոտում եմ Տոնար Լյովային, շատ- շատերին եմ կարոտում: Այս քանի օրերի ընթացքում ես կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին` գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու: Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Անկասկած, երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ` այն ժամանակվա երիտասարդներս, մենք էլ չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները
-
16:10
11.06.26
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Կարդալ ավելին
-
22:00
09.06.26
Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել․ այն շարունակվում է․ Նժդեհ Իսկանդարյան
Կարդալ ավելին
-
18:19
01.06.26
Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան. Մետաքսե Հակոբյան
Կարդալ ավելին
-
20:55
26.05.26
Արցախի ներկայացուցչության շենքը սեփականազրկվել է. փաստաբանը կբողոքարկի վճիռը
Կարդալ ավելին