Լրահոս
Քաղաքական
12:35
07.06.26
111

Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ երկար նստի. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։

«Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։

Նա ընդդիմության շանսերը բարձր գնահատեց. «Իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ, ուղղակի, մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար և եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ չենք նահանջել»։