Լրահոս
Հասարակական
11:45
07.06.26
67

2/41 ընտրատարածքում խառնաշփոթ է․ ընտրողներին չեն տեղեկացրել քվեարկության վայրի փոփոխության մասին. Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Իմ հարազատ ընտրատարածքում (2/41) բառդակ ա, բնակիչներին ով միշտ քվեարկել են 104 մանկապարտեզում, հիմա ստիպված են բարձրանալ քվեարկելու 103 մանկապարտեզ:

104 ում այլն ընտրատարածք ա գտնվում, լրիվ այլ շենքերի բնակիչներիի համար (համոզված եմ իրենք էլ այնտեղ են մոլորվել):

Որևէ ցուցանակ փոփոխության մասին մանկապարտեզների վրա չկա։

Նկարի վրա փորձեցինք ավելի ընկերների դարձնել ընտրատարածքի համարը։ Մարկեր չեն տվել հանձնաժողովին` գրիչով ենք ավելացրել։