Լրահոս
Հասարակական
10:38
07.06.26
302

ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ահազանգում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։

Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»։