-
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26
ALC-ն շարունակում է խոր մտահոգություն հայտնել Բաքվում հայ գերիների նկատմամբ կիրառված խոշտանգումների և անարդար դատական գործընթացների վերաբերյալ
Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։ Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում ընտանիքներին, սակայն այն չի ապահովում արդարություն և չի վերացնում Ադրբեջանի կողմից շարունակվող խախտումները։
«Այս մարդիկ Բաքվի բանտերում պահվել են ապօրինի՝ այնպիսի պայմաններում, որոնք խախտում էին միջազգային մարդասիրական իրավունքի ամենահիմնական երաշխիքները։ Նրանց վերադարձը չի կարող քողարկել հիմնական ճշմարտությունը` Ադրբեջանն իրականացրել է երկարատև պատանդառություն և հարկադրական կալանք, իսկ այսօրվա ազատ արձակումը չի վերացնում այդ հանցագործությունը և չի լուծում շարունակվող ծանր խախտումները։
Մեկնաբանելով հայ գերիների ազատ արձակումը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նկատել է. «Այս հայերը երբեք չպետք է կալանավորվեին, և ընտրովի ազատ արձակումները չեն կարող փոխարինել արդարությանը։ Չնայած Եվրոպական խորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի հայտարարություններին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հստակ պարտավորություններին` Ադրբեջանը շարունակում է պահել հայերին որպես լծակ։ Պահանջը պարզ է՝ ազատ արձակել բոլոր ապօրինի պահվողներին, բացահայտել անհետ կորածների ճակատագիրը և դադարեցնել մարդկանց որպես սակարկության գործիք օգտագործելը»։
Կարևոր է, որ այսօրվա տեղափոխումը տեղի է ունեցել զուգահեռաբար՝ Հայաստանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված երկու սիրիացիների՝ Թուրքիայի միջոցով Սիրիայի իշխանություններին փոխանցման։ Այս հաջորդականությունը հստակ ցույց է տալիս, որ տեղի ունեցածը գերիների փոխանակում էր, ոչ թե անհապաղ և անպայման իրականացված մարդասիրական քայլ։ Ադրբեջանի գործողությունները որպես «վստահության ամրապնդման» փորձ ներկայացնելու ցանկացած փորձ իրականության խեղաթյուրում է և միջազգային իրավունքի վիրավորանք։
Առնվազն 19 հայ շարունակում են ապօրինի կերպով բանտարկված մնալ Բաքվում։
ALC-ն շարունակում է խոր մտահոգություն հայտնել ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ գերիների նկատմամբ կիրառված խոշտանգումների, դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև սկզբունքորեն անարդար դատական գործընթացների վերաբերյալ հավաստի և լավ փաստագրված զեկույցների կապակցությամբ։ Human Rights Watch-ը և այլ միջազգային դիտորդներ փաստագրել են հայ ռազմագերիների նկատմամբ կիրառված բռնությունները, արդար դատաքննության մոնիթորինգ իրականացնող կառույցները լուրջ մտահոգություններ են հայտնել ոչ թափանցիկ ընթացակարգերի, քաղաքական միջամտության, հարկադրական խոստովանությունների և կանխորոշված ելքերի վերաբերյալ՝ ցուցադրական դատավարությունների, այլ ոչ թե արդարության բնորոշ հատկանիշներ։
Այսօրվա զարգացումը վերջակետ չէ։ Այս չորս հայերի ազատ արձակմամբ հանդերձ՝ առնվազն ևս 19 մարդ շարունակում է ապօրինի կերպով բանտարկված մնալ Բաքվում, այդ թվում՝ նախկին Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) ղեկավարները։ Նրանց շարունակվող կալանքը սակարկության գործիք կամ դիվանագիտական ծանոթագրություն չէ, դա մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի շարունակվող ճգնաժամ է, որը պահանջում է անհետաձգելի միջազգային գործողություն։
ALC-ի պահանջները
Հայկական իրավական կենտրոնը կոչ է անում անհապաղ և համակարգված միջազգային գործողությունների՝ ապահովելու համար
Ադրբեջանի կողմից պահվող բոլոր մնացած հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ առանց փոխանակումների, քաղաքական զիջումների կամ ձգձգման։
Ճշմարտություն և հաշվետվողականություն բռնի կերպով անհետ կորածների և անհայտ կորածների վերաբերյալ, այդ թվում՝ կալանավորումների և գտնվելու վայրերի ամբողջական բացահայտում, ինչպես նաև համապատասխան դեպքերում, աճյունների վերադարձ։ Միջազգային մարդասիրական իրավունքը պարտադրում է անհետ կորած անձանց վերաբերյալ հաշվետվության ապահովման պարտականություն և ճանաչում է ընտանիքների հիմնարար իրավունքը՝ իմանալու իրենց հարազատների ճակատագիրը։
«Սաֆարովի նախադեպի» չկրկնում։ Այսօր փոխանցված երկու սիրիացի քաղաքացիները հայկական դատարաններում դատապարտվել են վարձկանության և հարակից պատերազմական հանցագործությունների համար և կրում էին ցմահ ազատազրկման պատիժ։ Նրանց փոխանցումը չպետք է հանգեցնի ներումի, անպատժելիության կամ հերոսացման, որոնք կկրկնեն «Սաֆարովի գործը», երբ դատապարտված մարդասպանը ոչ թե պատասխանատվության ենթարկվեց, այլ մեծարվեց։ Ցանկացած նման արդյունք կխթանի հետագա բռնությունը, անարդարությունն ու ատելությունը և պետք է կտրականապես մերժվի բոլոր կողմերի և միջազգային հանրության կողմից։
Արդարությունը ընտրովի չէ, և խաղաղությունը չի կարող կառուցվել պատանդառության վրա։
Մենք ուրախ ենք, որ չորս հայեր վերջապես ազատ են։ Սակայն մենք կտրականապես մերժում ենք նրանց վերադարձը որպես կալանավորող պետության «առատաձեռն ժեստ» ներկայացնելու ցանկացած փորձ։ Նույնպես, Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որ մարդկային կյանքերը՝ ռազմագերիները, անհայտ կորածները կամ բռնի կերպով անհետացածները, օգտագործվեն ներքաղաքական դիրքավորման կամ ընտրական ուղերձների համար։
Խաղաղությունը չի կարող կառուցվել պատանդառության վրա։ Արդարությունը չի կարող կառուցվել ընտրովի ազատ արձակումների վրա։
Մինչև Բաքվում ապօրինի կերպով պահվող յուրաքանչյուր հայ ազատ չարձակվի, մինչև յուրաքանչյուր անհայտ կորածի ճակատագիրը լիովին չպարզաբանվի, և մինչև բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի համաձայն չերաշխավորվի և չիրականացվի, այս ճգնաժամը մնում է չլուծված, և աշխարհը պետք է դրան այդպես էլ վերաբերվի։
Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը իրավական և շահերի պաշտպանության կազմակերպություն է, որը նպատակ ունի պաշտպանել հայերի իրավունքները և ապահովել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվություն՝ ազգային և միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։
-
22:40
04.07.26
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
Կարդալ ավելին
-
19:30
04.07.26
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
Կարդալ ավելին
-
21:45
02.07.26
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
Կարդալ ավելին
-
16:20
02.07.26
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
Կարդալ ավելին