Լրահոս
Աշխարհ
14:05
22.04.20
56

Ձրի նավթ. «սեւ ոսկու» սեւ օրերը

Իսկ սև ոսկին իրոք վաճառվում է ջրի գնով, նույնիսկ ավելի էժան: Նավթի գինը պատմական մինիմումի է հասել հաշված ժամերի ընթացքում ռեկորդային` մոտ 300 տոկոսի անկում գրանցելով: Դաբլյու-թի-այ տեսակի մեկ բարելի գինը անցած գիշեր, նույնիսկ հասել էր մինուս 40-ի: Այսինքն, արտադրողներն իրենք էին վճարում գնորդներին, միայն թե տանեն նավթը: Բայց թագավարակի վախից տանը մեկուսացած մարդկությունը հիմա ամենաքիչը սև ոսկու կարիք ունի: Շնից մազ պոկելն էլ քյար է, եթե դու Միացյալ նահանգների նախագահն ես: Համաշխարհային տնտեսությունը ծնկի բերած ճգնաժամի օրերին Թրամփը որոշել է լցնել նավթի ամերիկյան պաշարները: