Լրահոս
Առողջապահական
13:57
22.04.20
45

Մոսկվայում ՀՀ 268 քաղաքացի սպասում է վերադարձի

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մնացած հայերին տարածքը ախտահանելու պատրվակով դուրս են հրավիրել ու էլ ներս չեն թողնում: Այդպես ռուսական կողմը լուծել է իր օդակայանի տարածքում կուտակման խնդիրը, իսկ հայկական կողմը դեռ չի լուծել մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու հարցը: Կորոնավիրուսի բռնկումից հետո տարբեր երկրներից 22 հազար հայ է Հայաստան վերադարձել, արտգործնախարարությունում ևս 1283 խնդրագիր կա: