-
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25 -
Միջազգային
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները
21:4522.03.25 -
Քաղաքական
Ռազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համար
21:1522.03.25 -
Միջազգային
Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներ
21:0022.03.25 -
Մշակույթ
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
20:4522.03.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում են
20:3022.03.25 -
Իրավական
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
20:1522.03.25 -
Քաղաքական
Թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն Սարոյան
20:0022.03.25 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է
19:4522.03.25 -
Քաղաքական
Բոմբը պետք է գցեն ժողովրդի վրա` ասեն վտանգավո՞ր ա. Սոթքում չեն հասկանում ՊՆ-ի տարօրինակ հերքումները
19:1522.03.25 -
Հասարակական
Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում
19:0022.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
18:3022.03.25 -
Հասարակական
Ահազանգ․ խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ
17:4522.03.25 -
Միջազգային
Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
17:3022.03.25 -
Իրավական
Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել
17:1522.03.25 -
Հասարակական
Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
17:0822.03.25 -
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25
Փաստորեն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել վեց ուժ, բայց իրականում մասնակցում են երկուսը. Հակոբ Մաթիլյան. հայտարարություն

Արթիկ խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Մաթիլյանը հայտարարություն է տարածել.
«Հարգելի բարեկամներ,
Դեկտեմբերի 5-ին Արթիկ քաղաքի եւ հարակից 23 համայնքների բնակիչները ընտրելու են տեղական ինքնակառավարման իրենց ղեկավարությանը։ Առաջադրումներն ավարտվել են։
Նայում եմ ավագանու թեկնածուներ առաջադրած կուսակցություններին ու զարմանում։
Բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, որի ցանկը գլխավորելու պատիվը ունեմ, մնացած կուսակցությունները մեր բնակչության համար գրեթե անհայտ են։
Բայց երբ խորն ես նայում, պարզվում է, որ մնացած վեց կուսակցություններին միավորում է մեկ բան. դա իշխող վարչախումբն է՝ Նիկոլի գլխավորությամբ։
Փաստորեն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել վեց ուժ, բայց իրականում մասնակցում են երկուսը։ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր ստորաբաժանումներով եւ Դաշնակցությունը։
Նպատակը պարզ է՝ անձնական կապերի շնորհիվ ընկեր-բարեկամներից կորզել ձայներ, վերջում, Նիկոլի հրահանգով, համայնքապետ ընտրել իր ուզած մարդուն,և հայտարարել,որ ժողովուրդն «այո՛» է ասում իր իշխանությանը։ Մի իշխանություն, որի քաղաքականությունը ողբերգական ու կործանարար է բոլորիս համար։
Կարծում եմ՝ այս ամենը առնվազն արդար չէ։
Մեր բնակիչները մեզ համար ընտրազանգված չեն, նրանք մեզ համախոհ մեր հայրենակիցներն են, մեր հարազատներն են, համերկրացիներն ու ընկերները։ Անթույլատրելի է նրանց խաբելը։
Առաջարկում եմ ցուցակները գլխավորողներին միասին դուրս գալ ընտրապայքարից եւ չեղարկել ընտրությունները, որից հետո իշխանության վարած կուրսին հավանություն տվողները թող միավորվեն մեկ, իսկ ընդդիմադիրները (եթե կան)՝ երկրորդ ցանկում, հետո միայն մասնակցենք նոր նշանակվող ընտրություններին։
Կարծում եմ՝ սա իրոք ազնիվ կլինի։ Հակառակ պարագայում ընտրությունների պատկերը խարան է դառնալու Արթիկ համայնքի ճակատին։
Սիրելի հայրենակիցներ, քիչ հավանական է, որ առաջարկս կընդունեն։
Ամեն դեպքում՝ Դուք եք որոշելու ունենա՞լ դրածո, թե՞ Ձեր ազատ կամքով ընտրված համայնքապետ»։
-
23:58 22.03.25 Ինձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն Մանուկյան Կարդալ ավելին
-
22:45 22.03.25 Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան Կարդալ ավելին
-
21:15 22.03.25 Ռազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համար Կարդալ ավելին
-
20:00 22.03.25 Թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն Սարոյան Կարդալ ավելին