Լրահոս
Արցախ
22:00
02.05.26
198

Քանդելու համար Ադրբեջանին մեղադրելու վա՞խ, թե՞ տգիտություն. Շուշիի մզկիթը՝ հսկել, եկեղեցին՝ աղավաղել

Թեև պաշտոնական Երևանն անգամ մատը մատին չի տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ու դա անգամ միջազգային հանրության դատին հանձնելուն արժանի չի համարում, Բաքուն իր պաշտոնյաների շուրթերով արդարանում է:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իրենք վերականգնողական աշխատանքներ են անում, որոնք համապատասխանում են Ադրբեջանի օրենսդրությանն ու միջազգային նորմերին:

Մշակութային որևէ ժառանգության ոչնչացում չի կարող բխել միջազգային նորմերից, դա վանդալիզմ է` քաղաքագետ Հակոբ Բադալյանի վստահեցմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն էլ է արդարացնում վանդալիզմը՝ ըստ էության, հայտարարելով, թե Ադրբեջանն իր տարածքում ինչ ուզի, կարող է անել: Փաշինյանն անգամ ակնարկել էր, թե նույնն արել են նաև հայերը, ինչին կտրուկ հակադարձել է Հայաստանի երկրորդ նախագահը: