-
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26
Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»:
Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով...
Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից:
Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։
Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։
Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։
Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։
Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։
Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։
Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին:
Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն:
Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։
Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։
Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։
Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։
Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։
Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ:
Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:
-
22:00
13.07.26
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
Կարդալ ավելին
-
18:56
13.07.26
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
Կարդալ ավելին
-
14:15
13.07.26
Փաշինյանի հետ վեճից հետո փաստաբանի մայրը հեռացվել է աշխատանքից
Կարդալ ավելին
-
20:10
09.07.26
ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
Կարդալ ավելին