Լրահոս
Հասարակական
14:57
20.03.26
168

Թուլափայ փող պիտի տային. կարկուտից տուժած նալբանդյանցիները բացահայտում են հերթական մանիպուլյացիան

Փաշինյանի կաբինետի հերթական մանիպուլյացիան են բացահայտել պարզ մարդիկ: Արմավիրի Նալբանդյան գյուղում գրեթե 1 տարի առաջ տեղացած կարկուտից հետո բնակիչները փոխհատուցման խոստում են ստացել. գյուղացիների վնասը 90 տոկոս է գնահատվել: 5 միլիոն դրամի վնաս կրած մարդիկ հույսով սպասել են, թե դրան համարժեք փոխհատուցում են ստանալու, սակայն Էկոնոմիկայի նախարարությունից ընդամենը 180 հազար դրամ են ստացել: