-
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26
Չինաստանը չի արգելափակել Արցախին վերաբերող հայտարարությունը․ չին լրագրող
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացում՝ հոկտեմբերի 25-ին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ քննարկվել էր հակամարտության սրացմանը վերաբերող մի նախագիծ, գրում է hraparak.am-ը։
ԱԽ նիստը հրավիրել էին ԼՂ հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ Ֆրանսիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Համանախագահ երկրները նիստի ընթացքում ներկայացրել էին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որ պետք է բարձրաձայներ ԱԽ տվյալ պահի նախագահողը՝ Ռուսաստանը:
Նախագիծը վերաբերում էր անհապաղ կրակի դադարեցմանը, հակամարտությանը երրորդ կողմերի միջամտության բացառմանը, հակամարտության մեջ ահաբեկիչների հայտնվելու անթույլատրելիությանը: Սակայն ՄԱԿ ԱԽ խորհրդի 5 մշտական անդամ պետություններից (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, Միացյալ Թագավորություն) մեկը տապալել էր այն, ու նախագիծը բանաձև չէր դարձել, համապատասխան դրույթներով հայտարարությունը չէր ընդունվել։ Նշենք, որ այս բանաձևի ընդունումը բեկումնային ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության հետագա ընթացքի և հետևանքների վրա։
Իսկ թե որ պետությունն էր արգելափակել կամ վետո դրել բանաձևի ընդունման վրա դեռևս շարունակում է հանելուկ մնալ, իսկ գլխավոր կասկածյալի դերում էին Միացյալ Թագավորությունը և Չինաստանը։ Առաջինի դեպքում կասկածը պայմանավորված էր Թուրքիայի և Ադրեբջանի հետ լավ հարաբերություններով, իսկ Չինաստանի դեպքում՝ իմքայլական իշխանությունների քայլերի հետ, քանի որ Հայաստանը միացել էր Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը հիմնադրել էր ԱՄՆ-ը։ Վերջինս էլ շարունակ Չինաստանի առջև բարձրացնում է Ույղուրական խնդիրը և ույղուր ժողովրդի իրավունքների հարցը։ Դաշինքը նաև փորձագետների կողմից բնորոշվում է որպես հակաչինական, ինչն էլ կարող էր պատճառ դարձած լինել Չինաստանի դիրքորոշման համար։
Չնայած սրան, «Հրապարակի» հետ զրույցում «Գլոբուս Նյուզ» լրատվական կայքի լրագրող, չինացի Քուանբին Յինն ասաց, որ Չինաստանը չի արգելափակել հայտարարությունը։ «Ես կապվեցի Չինաստանում դիվանագիտական աղբյուրի հետ, ով ասաց, որ Չինաստանը չի արգելափակել հայտարարությունը», - նշեց նա։ 2020-ի դեկտեմբերի 26-ին պարոն Յինը «Հրապարակին» ասել էր, որ «ձեր կառավարությունը երկու տարի առաջ ներկայացուցիչ ուղարկեց՝ մասնակցելու Համաշխարհային ույղուրական կոնգրեսի նիստին, որը չափազանց անխոհեմ էր ու վիրավորեց Չինաստանի կառավարությանը», պատասխանելով հարցին, թե ինչ դժգոհություններ ունի Չինաստանը Հայաստանի վերաբերյալ:
«Հրապարակի» աղբյուրը նույնպես բացառեց, որ Չինաստանն է եղել հայտարարությունն արգելափակած պետությունը։
Նշենք նաև, որ հայտարարության տապալման մասին 2020-ի նոյեմբերի 5-ին հայտարարել էր Արտաքին գործերի նախկին նախարար (2008, օգոստոսի 2 - 2020, նոյեմբերի 17) Շավարշ Քոչարյանը։ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Քոչարյանին հարց էր ուղղել հակամարտության մեջ միջազգային կառույցների միջամտության վերաբերյալ։
«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից (նրանք 5-ն են) ոչ մեկը վետո չդնի, առնվազն։ […] Դա շատ բարդ գործընթաց է։ […] Դա բացառիկ դեպքերում է արվում, որ եղավ ՄԱԿ ԱԽ փակ քննարկում: Հենց երբ որ սկսեց ագրեսիան, համանախագահ երկրները, որ նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են՝ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ներկայացրին մի շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է հնչեցներ նախագահողը փակ քննարկման արդյունքում, այդ պարագայում (ամիսը մեկ փոխվում է նախագահությունը) հենց նախագահությունը Ռուսաստանինն էր։ Եվ այնքան, գիտե՞ք՝ ինչ, հավասարակշռված էր, խոսքը վերաբերում էր անհապաղ կրակի դադարեցմանը, խոսքը վերաբերում էր նրան, որպեսզի երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերում էր նրան, որ անընդունելի են, որ ահաբեկիչներն հայտնվում են այս հակամարտության մեջ։ Ու դուք պատկերացրեք, ես հիմա չեմ ասի, բայց եղավ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որ, ըստ էության, տապալեց դա։ Արդյունքը եղավ նա, որ մենք լսեցինք մի հատ շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցնում էր Ռուսաստանի ներկայացուցիչը, որովհետև այն ժամանակ ինքը նախագահող էր: Որն ընդամենը կոչ էր այդ հրադադարը հաստատել, ոչ ավելին», - ասել էր Քոչարյանը։ Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին էր հայտարարվել, որն ըստ էության չէր էլ պահպանվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
Այս թեմայով մեկնաբանություն ստանալու համար «Հրապարակը» կապ հաստատեց նախկին փոխնախարարի հետ, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ։ «Հիմա հարցերի չեմ պատասխանում։ Հիմա խոսափում եմ», - ասաց Շավարշ Քոչարյանը։
Բանաձևի ընդունման տապալումից հետո կասկածի սլաքները երկար ժամանակ ուղղված էին Միացյալ Թագավորության վրա, որը լավ հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ապրիլի 22-ին «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ասել էր, որ ՄԹ-ն իր երկիրը չի արգելափակել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի որևէ հայտարարություն։ «Ես լսել եմ մեղադրանքների մասին, թե իբր Միացյալ Թագավորությունն ինչ-որ բաներ է արգելափակել ՄԱԿ-ում։ Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ։ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում։ Եվ այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա», - նշել էր դեսպանը։
-
21:45
02.07.26
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
Կարդալ ավելին
-
16:20
02.07.26
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
Կարդալ ավելին
-
19:00
30.06.26
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
Կարդալ ավելին
-
23:57
25.06.26
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Կարդալ ավելին