Լրահոս
Քաղաքական
15:58
03.05.22
2 306

Ցուցարարներին «լխկելու» համար՝ $1500 հոնորար ամեն 4 հոգուն

Img default alt hy

«Oragir.news»-ը գրում է․

«Խաղաղ անհնազանդության ցույցերը բիրտ ուժով ցրող ուժայիններին՝ ներառյալ կարմիր բերետավորներն ու դիմակավորված իբր ոստիկանները, բաժանել են 4-հոգանոց խմբերի, և ամեն խմբի, բացի աշխատավարձից ու պարգևավճարից, ամեն օր $1500-ական օրավարձ են վճարում:

Ոստիկանության մեր աղբյուրը փոխանցեց, որ ցուցարարներին խոշտանգելով բերման ենթարկողներին ամենավերին մակարդակով երաշխիքներ են տրվել, որ հետո արածների համար պատասխանատվության չեն ենթարկվելու:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանական համազգեստ հագածների մեջ քիչ չեն նաև Փաշինյանին սատարող, այսպես կոչված, հեղափոխության պահապանները»։