Լրահոս
Քաղաքական
15:08
04.05.22
145

Ցուցարարները ԱԳՆ աշխատակիցներին  հրավիրել են Ֆրանսիայի հրապարակ

Img default alt hy

Այս օրերին հայրենասեր, պետականամետ շատ դիվանագետներ, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց աջակցությունն են ցույց տվել համաժողովրդական շարժմանը, ԱԳՆ-ի մոտ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եկեք ողջունենք այդ դիվանագետներին, որոնք ծառայում են ՀՀ-ին։ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք շարունակելու են ծառայել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»։

ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկել են «Հայաստա’ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛» «Հայ ազգ ոտքի՛» կոչերը, ԱԳՆ աշխատակիցներին  հրավիրել Ֆրանսիայի հրապարակ, և շարունակել երթը։