Լրահոս
Քաղաքական
14:06
03.05.22
281

Երևան-Սևան ավտոճանապարհը բացվել է, ութ անձ բերման է ենթարկվել․ ոստիկանություն

Img default alt hy

Այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է, հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ակցիայի մասնակիցներից 8 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն»,-հայտնել են ոստիկանությունից։

ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։