-
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25 -
Միջազգային
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը
23:1720.06.25 -
Միջազգային
Տասնյակ զոհեր և բազմաթիվ վիրավորներ՝ Թել Ավիվում. Թրամփը սպառնում է «Պլան Բ»-ով
23:0020.06.25 -
Քաղաքական
Վախը՝ Փաշինյանի կակուղ հյուսվածքներում. Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը
21:1720.06.25 -
Քաղաքական
Ինքը աջակցությունը կտրելու իրավունք չունի. արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ
20:4720.06.25 -
Քաղաքական
Թաքուն օրակարգով Ստամբուլում է Փաշինյանը. Էրդողանը ՀՀ-ի ճակատագի՞րն է որոշելու՝ սուլթանների պալատում
20:1720.06.25 -
Քաղաքական
Ալիևը կրակոցներով է «նշել» Փաշինյանի թուրքական այցը. տուն է վնասվել Ներքին Հանդում
19:4420.06.25 -
Հասարակական
Ընդդիմադիր հայացքներ ունեցող 80 քաղաքացու ձերբակալության մասին է հայտնում իրավապաշտպանը
19:0820.06.25 -
Քաղաքական
Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կին
18:5020.06.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանը՝ Էրդողանի մոտ. վարչապետի աղմկոտ այցը ի՞նչ կտա Հայաստանին
18:3020.06.25 -
Քաղաքական
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
18:1520.06.25 -
Քաղաքական
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների նկատմամբ. ՀՅԴ
17:1220.06.25 -
Հասարակական
Այս պահին Սրբազան պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ են
17:0120.06.25 -
Սոցցանցեր
Մայիս ամսվա աջակցությունը դեռ չենք ստացել, ու չգիտենք կստանանք, թե՝ չէ․ արցախցի
16:4920.06.25
Ես սկի չգիտեմ՝ լուսաձայնային նռնակն ինչ ա. ողջունելու համա՞ր ա. Հովիկ Աղազարյան

«Aysor.am» գրում է․
«Ես սկի չգիտեմ՝ դա ինչ ա. ողջունելու համա՞ր ա, հարցին հարցով պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու փաստին։
Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանի դարպասների զոդման աշխատանքներին, իշխանական պատգամավորը նկատեց՝ որքան անվտանգության միջոցառումներն ուժեղացվեն, այնքան լավ, հասարակությունն ավելի ապահովագրված կլինի հավանական վտանգներից։
Դիտարկմանը, որ ԱԺ զոդված դարպասները պաշտպանում են ոչ թե ժողովրդին, այլ հենց պատգամավորներին, և արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը վախենում է ընդդիմության ծավալած պայքարի գործողությունից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
Այսօր փողոցում քաղաքական երկու հիմնական ուժ կա, որոնցից մեկը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավարը։ Մյուս ուժը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել ԱԱԾ պետ։ Քանի որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն օրինական ճանապարհով գալու իշխանության, հետևաբար իրենց միակ նպատակը հիբրիդային մարտի 1 և հոկտեմբերի 27 իրականացնելն է։
Այս իմաստով որքան անվտանգային նկատառումներով պայմանները խստացվեն, այնքան լավ, այնքան մենք զերծ կմնանք նմանատիպ դրսևորումներից։ Թող իրենք իրենց համար փողոցները փակեն, ցույցերն անեն, ժողովրդին համոզեն իրենց ճիշտ, մեր սխալ լինելու մեջ», - ասաց իշխանական պատգամավորը։
Հարցին՝ ԱԺ տարածքում աննախադեպ անվտանգային միջոցառումներով իշխանությունն իրեն ապահովագրո՞ւմ է ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ հնարավոր մուտքից, Հովիկ Աղազարյանն ասաց՝ իշխանությունը և իշխանության կրողը ժողովուրդն է։
Դիտարկմանը, որ ԱԺ դարպասները ոչ վաղ անցյալում բաց էին իշխանություն հանդիսացող քաղաքացիների համար, իսկ հիմա՝ զոդված, իշխանական պատգամավորը նկատեց՝ խորհրդարանական ընդդիմությունն այն ժամանակ օրենսդիրում ներկայացված չէր»։
-
23:45 20.06.25 Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Կարդալ ավելին
-
22:55 20.06.25 Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողանը՝ Փաշինյանին Կարդալ ավելին
-
22:41 20.06.25 Այս ամենն արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Կարդալ ավելին
-
22:14 20.06.25 Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ «Հետք» Կարդալ ավելին