Լրահոս
Միջազգային
15:45
26.07.26
167

Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ

Img default alt hy

Թեհրանն ու Վաշինգտոնն իրենց պատասխաններն են տվել կողմերի միջև անուղղակի երկխոսության վերսկսման նախաձեռնության վերաբերյալ, որն առաջ էր քաշվել Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների շփումներում միջնորդ հանդիսացող Պակիստանի և Կատարի կողմից։ Այդ մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը։

Նրա աղբյուրների տվյալներով՝ «Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայացրել են իրենց պատասխանները բանակցությունները վերսկսելու պակիստանա-կատարական առաջարկի վերաբերյալ»։ Ամերիկյան և իրանական կողմերի պատասխանների կոնկրետ բովանդակության մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջնորդ երկրներն առաջարկել են հաստատել 10-օրյա հրադադար՝ ժամանակավոր համաձայնագրի վերականգնման տարբերակները քննարկելու համար։ Բացի այդ, ինչպես տեղեկացրել է «Al Hadath»-ը, Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր նոր պայմանավորվածությունները կարող են ներառել նաև կողմերի կողմից նախկինում ստորագրված փոխհասկացվածության հուշագրի «կետերի կատարումը»։