Լրահոս
Քաղաքական
14:10
03.05.22
277

Իշխանության կողմից հնչած ցանկացած տեղեկատվություն վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել․ Վանեցյան

Img default alt hy

Ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել մեր պայքարը։ Ժամը 19։00-ին բոլորին հրավիրոմ եմ Ֆրանսիայի հրապարակ, ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։ Ոստիիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, փորձում է կասեցնել մեր պայքարը, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք»։

Վանեցյանը խորհուրդ է տալիս՝ ցանկացած տեղեկատվություն, որը մատուցվում է իշխանության կողմից, մինչև հավատալը, վելուծել ու տրամաբանել։

«Իշխանությունն այնքան է վախեցած, որ սկսել են կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենց ֆեյքերով հավանում են ու ուրախանում»,- եզրափակել է «Հայրենիք» կուսակցութան նախագահը։