-
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26
Կոռուպցիոն սկանդալ. Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։
Կառավարական առանձնատները գտնվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ վերանորոգումների կազմակերպումը։
Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Նկատենք, որ առանձնատունը նախկինում արդեն իսկ վերանորոգված եղել է, քանի որ սպասարկել էր ՀՀ երրորդ նախագահին, բայց Փաշինյանի ընտանիքը նոր վերանորոգում էր ուզել, որի արդյունքում «գաղտնի» խորագրով կառավարությունը գումար էր հատկացրել վարչապետի աշխատակազմին։
Կատարված վերանորոգումը, որի շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա, խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես առանձնատների վերանորոգման աշխատանքներում, որոնց արդյունքում այսօր օրակարգում է քրեական գործի հարուցման հարցը։ Օգոստոսի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՊՎԾ եւ իրավապահ մարմիններ, որոնց արդյունքում մեր տեղեկությունները հաստատվել են նաեւ պաշտոնապես։
Մասնավորապես՝ ՊՎԾ-ին խնդրել էինք տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, եթե այո, ապա որ տարիների աշխատանքն է դարձել ուսումնասիրության առարկա, խախտումներ հայտնաբերվել են,թե ոչ, որքան է կազմել պետությանը առերեւույթ պատճառված վնասը։
Առանձին հարցով ՊՎԾ-ից խնդրել էինք հայտնել կոնկրետ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում չարաշահումներ հայտնաբերվել են, թե ոչ եւ ինչ ընթացք է տրվել դրանց։
Գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն հաստատել է չարաշահումների փաստը՝ նշելով, որ խախտումներն արձանագրվել են 2019 թվականի աշխատանքներում։
«Ի պատասխան Ձեր՝ 25.08.2020թ. N 65Ա հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- հայտնել են ՊՎԾ-ից։
Ֆինանսական չարաշահումների ծավալի մասին մեր հարցին ՊՎԾ-ից ձեռնպահ են մնացել պատասխանել, իսկ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։
Այսպիսով՝ թիվ մեկ առանձնատան միլիոնավոր դոլարների վերանորոգումը, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, ուղեկցվել է կոռուպցիոն դրսեւորումներով։ Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։ Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որը, ըստ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, շարունակում է իր ակտիվ դերակատարումը։ Նկատենք, որ այս պատգամավորը ոչ միայն ոչ պաշտոնապես, այլ անգամ պաշտոնապես է պատգամավորի իր կարգավիճակը զուգակցում մի քանի այլ աշխատանքով։ Համատեղության կարգով պատգամավորը նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն է։