Լրահոս
Քաղաքական
15:40
04.05.22
821

Մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Մեր ԱԱԾ-ն թույլիկ, տեղեկատվություն չունեցող ծառայություն է, երեկվանից հայտնի դարձավ, որ մեր մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր, թեև պաշտոնապես իմ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին, որ նման ծրագիր չեն բերել, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որ առնվազն գաղտնալսեին, կհասկանային, որ Նիկոլի նման ժողովրդին չենք տանի ոստիկանների բերանը և փոխհրաձգություն սադրենք, ինչպես արեց ժամանակին։ Ժողովրդի արյան վրա իշխանության ձգտելը հանգեցնելու է Փաշինյանի նույն վիճակին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։