Լրահոս
Քաղաքական
15:01
04.05.22
281

Ներկա իշխանությունների պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու ապագան է․ Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Այս իշխանությունը խոստանում էր երջանկություն, բայց բերել է դժբախտություն, խոստանում էին Արցախի պաշտպանություն, բայց բերել է Արցախի զգալի հատվածի կորուստ, խոստանում էր սահմանների պաշտպանություն, բայց իրենց օրոք Հայաստանի սահմանները այսչափ անպաշտպան չեն եղել, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հայաստանի սահմանների ծավալը այնքան է ընդլայնվել, որ Հանրապետության գրեթե ամեն երրորդ բնակավայր դարձել է սահմանային։ Այսպիսի իշխանությունը ինչպես կարող է անվտանգ ապագա ապահովել, իրենց պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, սեփական բանակ չունենալու ապագան է»,- նշել է Մինասյանը։