-
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26
Պատրաստ ենք կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին։
Ասված է ՀԱԿ համագումարի բանաձևում։
«Հայ Ազգային Կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորուﬓ ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական և գիտամշակութային հարատեւ վերելքի ապահովումը։
Հայաստանն այսօր կանգնած է օրհասական սպառնալիքների առջև։ 2020-ին սկսված և ﬕնչ օրս չավարտված պատերազﬕ հետևանքով հայաթափվել է Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքները հայտնվել են օկուպացիայի տակ, Ադրբեջանը շարունակում է պետականորեն կազմակերպված համակարգային հայատյաց քարոզչությունը, որպես պատանդ պահում և խոշտանգում հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանը նաեւ հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ՝ առաջ քաշելով ﬔր երկրի ներքին հարցերին վերաբերող նվաստացուցիչ պահանջներ և պահպանելով պատերազﬕ վերսկսման վտանգը։ Հայաստանի վրա կախված է հետագա մարդկային և տարածքային կորուստների մահացու վտանգը։ Վտանգված է Հայրենիքը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը։ Իրավիճակը բարդանում է նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրումով, Հայաստանի անվտանգությանը սպառնում է ինչպես Արևմուտք-Ռուսաստան, այնպես էլ ԱՄՆ-ի և Իսրայելի կողﬕց Իրանի դեմ սկսված պատերազմը։
Երկրի ղեկը, ﬕնչդեռ, հայտնվել է ﬕ քաղաքական ուժի ձեռքում, որն առաջնորդվում է շահամոլական և օտարածին օրակարգերով և փորձում վերածել Հայաստանը աշխարհաքաղաքական կենտրոնների կռվադաշտի։ Մոգոնելով Ռուսաստանի հետ իբր հիբրիդային պատերազﬕ ուրվականը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է ստանալ Արևմուտքի անվերապահ աջակցությունը ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված հալածանքներին, սերմանում պառակտում և ապօրինություն։ Մի իրավիճակում, երբ հայությանն օդի պես անհրաժեշտ է հաﬔրաշխություն և համախմբվածություն արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, ռեժիմը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են իշխանությանը լուրջ մարտահրավեր նետել, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու ﬔղադրանքներ։ Հատկապես արգահատելի են ապօրինի հարձակուﬓերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որոնք, ըստ էության, ուղղված են ﬔր պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։
Ժաﬓ է նորից, 1988-ի Շարժման ոգուն հավատարիմ, ﬔր ժողովրդի հավաքական հզորությամբ ձևավորել Հայաստանի և նրա ժողովրդի, ﬔր ամբողջ ազգի շահերից բխող իսկական Հայկական Օրակարգ։ Ելնելով այդ նպատակից՝ հայտարարում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և իր առաջիկա քաղաքական գործունեության և ապագայում Հայաստանի կառավարման գործում առաջնորդվելու է հետևյալ սկզբունքներով և մոտեցուﬓերով։
1.Խաղաղության հաստատում և երկաթուղային հանգույցի կառուցում․
Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կապված են մեր երկրում հակադիր աշխարհաքաղաքական և Հայաստանի ազգային անվտանգության շահերի ներդաշնակեցման հետ, ինչը ամուր հիմք կդառնա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման համար։ Հայաստանը պետք է նաև հաղթահարի ծովից կտրված ցամաքային երկրի տնտեսապես անբարենպաստ կարգավիճակը՝ սեփական ինքնիշխան տարածքում կառուցելով երկաթուղային հանգույց, որը ոչ միայն թույլ կտա մեր երկրին առավելապես ինտեգրվել համաշխարհային տնտեսության համակարգում, այլև դառնալ ռազմավարական տրանզիտային կենտրոն։ Դրա լավագույն միջոցը Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույցի կառուցումն է, որը կապահովի երկրի երկաթուղային կապը ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ Այսպիսով Հայաստանը կհաղթահարի առևտրա-տնտեսական կարևորագույն ուղղություններով երկակի ցամաքային երկիր, այսինքն՝ նավահանգիստներից երկու երկրով կտրված լինելու հանգամանքը, և մեկ երկրի միջոցով ելք կստանա դեպի
Միջերկրական ծովի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ՝ էապես մրցունակ դարձնելով Հայաստանի տնտեսությունը։ Մեր առաջարկած ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ նախագծի իրականացումը, այսպիսով, ոչ միայն կհաստատի կայուն խաղաղություն, այլ նաև կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական արագ զարգացմանը։
2․ Իրատեսություն և ռազմավարական մտածողություն.
Այսօր ամենակենսական խնդիրն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, մեր պետության պահպանումը, ազգային ինքնության և դարերով ձևավորված պատմամշակութային արժեքների պաշտպանությունն ու զարգացումը։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում և այդ սահմանների անձեռնմխելիությունը՝ արտաքին քաղաքականության գերխնդիրն է։ Հայաստանի քաղաքականությունը պետք է զերծ լինի պատմական անցյալի հետ կապված հույզերից և անիրատեսական ամբոխահաճո խոստումներից։ Պաշտպանելով արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը պատմական հայրենիք և հաշվի առնելով, որ նման վերադարձն անհնար է հայատյաց և բռնատիրական Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, պետությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում այս ժամանակաշրջանում պետք է կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրման և միջազգային ատյաններում ու դատարաններում գույքային և այլ իրավունքների պաշտպանության գործի վրա։
3.Հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, կոմունիկացիոն ինտեգրացիա․
Արևմուտք – Արևելք գլոբալ աշխարհաքաղաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների միջև պայքարի կռվախնձորի և կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների։ Մենք չպիտի դառնանք հակամարտող երկու ճամբարներից որևէ մեկի սատելիտը։ Որպես գոյատևման և զարգացման միակ միջոց պետք է ընտրվի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նկատմամբ չեզոքությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համագործակցության կամուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՜ Ռուսաստանի, և՜ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, և՜ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե վարում ես իսկապես անկախ քաղաքականություն։ Բոլոր այս ուղղություններով բարելավված հարաբերությունների հիմքով հնարավոր է նաև ավելի ուժեղ դիրքերից խնդիրները արդյունավետ կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
4.Արմատական տեխնոլոգիական արդիականացում․
Աշխարհի պատմության ընթացքում որևէ երկիր չի ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում, եթե այն չի կառուցել իր տնտեսությունը գիտական առաջընթացի և արդիական ճեղքումային տեխնոլոգիաների հիմքի վրա։ Տնտեսությունն առաջ շարժող մեծագույն հավելյալ արժեքը ստեղծվում է տեխնոլոգիաների առաջնագծում, և միայն դառնալով տեխնոլոգիական առաջընթացի ուրույն ուղղությունների ռահվիրա՝ Հայաստանը կգտնի իր տեղը համաշխարհային տնտեսական համակարգում։ Պետությունը պետք է հսկայական ֆինանսական ներդրումներ կատարի ՀայԹեք արդյունաբերության խորշային սեգմենտներում յուրահատուկ մրցակցային առավելություններ ստացած ստարտապների և կայացած ընկերությունների գիտահետազոտական (R&D) աշխատանքների և գյուտարարության արտոնագրման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիան, ալտերնատիվ կուտակային էներգետիկան, օրգանիկ և էկո-գյուղատնտեսությունը, ֆինտեխը և կրիպտո-ինդուստրիան։ Պետականորեն խրախուսվող տեխնոլոգիական առաջընթացը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության և բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության և մշակույթի լոկոմոտիվը և այդ բնագավառները մեկ միասնական համակարգի մեջ իրար կապող գլխավոր օղակը։
5.Ազատ և արդար մրցակցության և համագործակցության հասարակության ստեղծում․
Ներառական տնտեսության ստեղծում, որը կբացառի արտոնությունները իշխանության մերձավորների և խոչընդոտները քաղաքական հակառակորդների համար։ Պետական կարգավորիչ դերը պետք է մի կողմից կենտրոնանա խոշոր տեխնոլոգիական և կոմունիկացիոն նախագծերի և ենթակառուցվածքի խթանման, մյուս կողմից՝ ազատ մասնավոր նախաձեռնության համար արդար մրցակցային միջավայրի ապահովման վրա։ Ներքին սպառման շուկաներում պետք է բացառվեն մենաշնորհները։ Պետք է գործեն կոռուպցիոն չարաշահումները և շահերի բախումը բացառող հակակշիռների և զսպումների արդյունավետ օրենքներ և կարգավորումներ։
6.Նախագահական-խորհրդարանական սահմանադրական կարգի վերականգնումը և արդարադատության անկախացումը գործադիր իշխանությունից․
Հայաստանը պետք է վերականգնի անկախության ակունքներում՝ 1990 թվականին ազգային բացարձակ կոնսենսուսով ընդունված նախագահական-խորհրդարանական կառավարման մոդելը, և այնուհետև մեկընդմիշտ բացառի կառավարման մոդելի որևէ փոփոխություն։ Պետք է վերջ դնել օրվա իշխանության շահերին ծառայող և քաղաքական խաղի կանոնները իշխանության կոնյունկտուրային շահերին հարմարեցնելու կործանարար էքսպերիմենտների պրակտիկային։ Նախագահական-խորհրդարանական մոդելի վերականգնումը նաև հրամայական է ազգային անվտանգության արդյունավետ ապահովման տեսակետից։ Նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի անկախ նոր սահմանադրական մարմինների ստեղծում, որոնք օժտված կլինեն անկախ դատական համակարգի, դատախազության, քննչական ապարատի և այլ վերկուսակցական մարմինների ստեղծման գործառույթներով։
7.Ժողովրդավարության ամրապնդում և հանրային համերաշխության ապահովում․
Կդադարեցվեն բոլոր քաղաքական հալածանքները, այդ թվում նաև հոգևորականների նկատմամբ, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, կերաշխավորվեն խոսքի, խղճի և բոլոր այլ քաղաքացիական ազատությունները։
Սրանք են մեր անելիքները։ Հայ Ազգային Կոնգրեսը միևնույն ժամանակ գիտակցում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը։ Ուստի, հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»։
-
22:30
29.06.26
Ազգային շահի վերաբերյալ ռազմավարություն չունեցող պետությունը վերածվում է պարզապես կորպորացիայի. քաղաքագետ
Կարդալ ավելին
-
20:49
29.06.26
Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
Կարդալ ավելին
-
20:19
29.06.26
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Կարդալ ավելին
-
20:07
29.06.26
Իսրայելին հետաքրքրե՞լ է TRIPP-ը. Ցեղասպանության ճանաչում՝ հրեական ձևով
Կարդալ ավելին