Լրահոս
Հասարակական
15:17
03.05.22
206

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «յաշիկը» մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Mercedes G և Mercedes E180 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։