-
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26
Այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին. ՀԺՄ-ի և լրատվամիջոցների հայտարարությունը
Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին։ Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունն ու ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։
Դրան հաջորդեց այսօր խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Վերոնշյալ կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, եւ թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։
Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։
ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նշվածից բխում է, որ Սահմանադիրը չի թույլատրում հիմնական իրավունքների եւ ազատությունների բացարձակ արգելք, ըստ այդմ, սահմանափակումները կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։
Վերոհիշյալ փոփոխություններով Գործադիրը բացարձակ արգելք է սահմանում ցանկացած կարգի հաղորդման հրապարակման վրա, եթե այն քննադատում, հերքում, կասկածի տակ է դնում կամ որեւէ այլ կերպ արժեզրկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների (այդ թվում` ելույթները, հրապարակումները) արդյունավետությունը, այն դեպքում, երբ ռազմական հաջողությունների եւ պետական անվտանգության ապահովման գրավականը հենց ձեռնարկված գործողությունների արդյունավետության վերաբերյալ քննարկումներն օրակարգային դարձնելը եւ ճիշտ եզրահանգումներ կատարելն է։
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ որպես ընդհանուր սկզբունքի հարց՝ արտահայտվելու ազատության յուրաքանչյուր սահմանափակման «անհրաժեշտությունը» պետք է համոզիչ ձեւով հաստատվի։ Ազգային իշխանությունները պետք է համոզիչ կերպով հիմնավորեն, որ սահմանափակման համար գոյություն ունի «սոցիալական ծայրահեղ կարիք»։ Այն իրավական կարգավորումները, որոնք բացարձակ եւ անվերապահ կարգով արգելում են ազգային անվտանգության պատրվակով տեղեկատվության տարածումը եւ բացառում են անձանց կյանքին եւ բարեկեցությանն առնչվող պաշտոնատար անձանց գործողությունների եւ որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու դրանց քննադատությունը, խախտում են արտահայտվելու ազատության իրավունքը։
Ազգային անվտանգության, խոսքի ազատության եւ տեղեկատվության հասանելիության մասին Յոհանեսբուրգի սկզբունքներից եւս բխում է, որ պետությունը չի կարող կտրականապես մերժել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը կամ հանրային շահերին առնչվող տեղեկատվության բացահայտման համար սպառնալ պատասխանատվությամբ։ Նման դեպքերում համընդհանուր շահերը վնասող տեղեկություններն իմանալու հանրային հետաքրքրությունը եւ դրանց առնչությամբ քննարկումներ իրականացնելու իրավունքը գերակա է այդ տեղեկությունների բացահայտումից կամ քննադատությունից առաջացած ցանկացած ենթադրյալ վնասի նկատմամբ:
Այսպիսով, գործող իշխանությունների կողմից վերոհիշյալ փոփոխություններն անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ կարեւորություն եւ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։
Իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել այս փոփոխությունների համար հիմնավոր պատճառներ, այլեւ տպավորություն կարող է ստեղծվել, թե այն գործի է դրվում բոլորովին այլ նպատակներով։
Նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար նախատեսված է ՀՀ դրամով հսկայական տուգանք։ ԶԼՄ-ների համար սահմանված այդ տուգանքների չափերը խնդրահարույց են ոչ միայն օրինականության, այլեւ համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Ռազմական դրության այս պայմաններում հայաստանյան ԶԼՄ-ները ոչ միայն պահպանում էին դրանով պայմանավորված սահմանափակումները, այլեւ համագործակցում էին պատկան մարմինների հետ՝ գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի կարեւորությունը, իրենց աշխատանքի պատասխանատվությունը եւ անվտանգության հետ կապված հարցերի բոլոր նրբությունները։ Իշխանությունների կողմից այս փոփոխությունների համար պատճառ հանդիսացող մեկնաբանությունները հիմնավոր չեն եւ կամայական են։
Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ լրատվամիջոցները խստորեն դատապարտում են իշխանությունների այս որոշումները՝ արձանագրելով, որ այս փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության եւ հանրային շահի համար։
Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, եւ ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները եւ այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական եւ կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։
1. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան
2. Ֆլորա Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
3. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
4. Արմենիկա Կիվիրյան news.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
5. Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
6. Գեղամ Մանուկյան - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
7. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
8. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն
9. Նարեկ Նիկողոսյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն
10. Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
11. Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
12. Անժելա Նալբանդյան - PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
13. Վահե Սարգսյան - «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
14. Լիլիթ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի եւ «168.am» կայքի փոխխմբագիր
15. Էմանուիլ Մկրտչյան - «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն
16. Կոնստանտին Պետրոսով - «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն
17. Սեւակ Հակոբյան - Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
18. Լիլիթ Մկրտչյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
19. Անի Հովհաննիսյան - «Analitik.am» կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
21. Կարեն Մաթոսյան - onnet.am կայք խմբագիր
22. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
Հայտարարությունը բաց է միանալու համար»։
-
23:54
29.06.26
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
Կարդալ ավելին
-
23:16
29.06.26
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
Կարդալ ավելին
-
23:00
29.06.26
Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում
Կարդալ ավելին
-
22:45
29.06.26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
Կարդալ ավելին