Լրահոս
Հասարակական
11:16
10.06.26
85

Ծեծկռտուք՝ Սյունիքում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրեն

Img default alt hy

Հունիսի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Թ․-ն և հայտնել, որ հարևան Սաքոն իրեն ծեծի է ենթարկել, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Մհեր Թ․-ն հայտնել է, որ ժամը 03։30-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի սուպերմարկետի հարակից տարածքում համագյուղացի 30-ամյա Սարգիս Բ․-ն հանդիպել է իրեն և հարցրել, որ նախկին միջադեպի վերաբերյալ ինչու է հաղորդում ներկայացրել ոստիկանություն և մեքենայից հանելով մահակը հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։