Լրահոս
Աշխարհ
11:30
10.06.26
77

ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել

Img default alt hy

Ռուսաստանի ՀՕՊ-ը անցած գիշերը երկրի շրջանների վրա խոցել է 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Մոսկվայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաքին մոտեցող 12 խփված անօդաչու թռչող սարքի մասին: Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը: Տուժածներ չկան։

Չուվաշայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը նույնպես հայտնել է Չեբոքսարիի վրա հրթիռային հարձակման մասին: Տուժածների և վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։