Լրահոս
Քաղաքական
21:42
10.06.26
66

Փաշինյանին Պուտինը չի շնորհավորել, Կրեմլում նրան դեռ չեն սպասում

Կրեմլում Պուտինի և Փաշինյանի հանդիպում չեն ակնկալում, մինչև Հայաստանում ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը: Այսպիսի հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ էության, հերքելով Փաշինյանի՝ դեռ քարոզարշավի ժամանակ արած այն հայտարարությունը, թե ինքը ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ պայմանավորված է հանդիպում Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել առայժմ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ: Մոսկվայում սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին։