Լրահոս
Քաղաքական
21:04
10.06.26
59

Սրիկայություն, անպարկեշտ բամբասանք՝ ԲՀԿ-ի շուրջ. վերահաշվարկ կլինի գրեթե ամբողջ Երևանում

Սրիկայություն ու անպարկեշտ բամբասանք է անվանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը պնդումները, թե Գագիկ Ծառուկյանի հետ բանակցում են՝ փորձելով համոզել նրան կոալիցիա կազմել Քաղաքացիական պայմանագրի հետ, այն էլ այն օրերին, երբ իրենք զբաղված են, իրենց բառերով, հրեշավոր անարդարության դեմ պայքարով՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն պաշտպանելու համար: Արդյո՞ք Բարգավաճ Հայաստանը վերահաշվարկի արդյունքում կմտնի խորհրդարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չի շտապում կարծիք հայտնել: Բայց իդեալական արդյունքներ է խոստանում հունիսի 14-ին: