Լրահոս
Հասարակական
19:16
10.06.26
62

Քանի՞ տոննա միրգ կուտի տուրիստը. ռուսական արգելքից հետո Գետաշենի կեռասը չիր է դառնում ծառերին

Ռուսաստանը չի հանդուրժի, որ Հայաստանի միակողմանի շահ ստանա ԵԱՏՄ-ից: Ռուսաստանի այս դիրքորոշումն է այսօր վերահաստատել Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները և միաժամանակ պատրաստվել Եվրամիությանն անդամակցելուն։ «Ոչ, չի կարող»,- հատուկ ընդգծել է Զախարովան: 

Իսկ Դաշնության արտգործնախարարը հանրաքվեով հայ ժողովրդի տրամադրությունը պարզելու՝ Պուտինի առաջարկն է կրկնել: Լավրովի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված։ Արտահանման սեզոնի պիկին ռուսական շուկան փակ է մնում հայկական գյուղմթերքի առաջ: