Լրահոս
Հասարակական
15:57
10.06.26
81

Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։