Լրահոս
Հասարակական
12:10
02.05.22
129

ԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով

Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ 

«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան», - հայտնել են ԵՊՀ-ից։

Ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել, ըստ որոնց՝ ԵՊՀ մի շարք լսարաններ դատարկ էին. նշվում էր, որ ուսանողները մասսայաբար միացել էին դասադուլի կոչին։