Լրահոս
Հասարակական
18:00
26.07.26
58

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թումանյան փողոցի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26-ին, Երևանում ժամը 16:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։