Լրահոս
Աշխարհ
22:57
22.05.19
149

Շառլ Ազնավուր.«Փարիզի փոքրիկ երեխան» այսօր 95 տարեկան է

Աշխարհն այսօր նշում է Ֆրանսիայի չմեռնող պոետներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը: Աշխարահռչակ շանսոնյեն, Հայաստանի ազգային հերոսը այսօր կդառնար 95 տարեկան: Մոլորակի տարբեր կողմերում այս րոպեներին միջոցառումներ են: Առաջինը ծննդավայրում Ֆրանսիայում է տեղի ունեցել: Փարիզի քաղաքապետն ու Շառլի ընտանիքը հուշատախտակ են բացել այն փողոցում, որտեղ ապրել են Ազնավուրյանները: