Լրահոս
Կրթություն և գիտություն
23:09
22.05.19
145

Թատերականի ուսանողները 4 ժամով փակել են բուհը

Այսօր Թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրված Լիլիթ Արզումանյանը, ուսանողներից ժամանակ է խնդրել մինչև վաղը առավոտ իր հրաժարականի մասին մտածելու համար: Ընտրությունը անցել է լարված: Արզումանյանին, դեմ է ուսանողների մի հատվածը: Նրանք երեկ հանդիպել էին և հորդորել Ազրումանյանին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի նոր մրցույթ հայտարարվի ու այլ թեկնածուներ առաջադրվեն ռեկտորի պաշտոնում: Արզումանյանը ուսանողների պահանջը չէր կատարել և այսօր ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ռեկտորի թեկնածույի այլընտրանք: Այս պահին՝ ուսանողները փակ են պահում թատերական ինստիտուտի գլխավոր մուտքը, պահանջում են Կրթության նախարարին: