Լրահոս
Երևան
23:03
22.05.19
145

Ո՞վ է ավելի սուրբ. Երևանի ավագանում օրակարգը

Երևանի ավագանու Իմ քայլի ներկայացուցիչները այսօր տարօրինակ քվերակությամբ զարմացրել են ավագանու մյուս անդամներին: Նրանց կարծիքով՝ Գրիգոր Լուսավորիչն ավելի սուրբ է, քան Մովսես Խորենացին ու Մեսրոպ Մաշտոցը: Հայոց պատմության այս երեք առանցքային դեմքերի անուններով Երևանում փողոցներ կան ու Լուսավոր Հայաստանից Թեհմինա Վարդանյանը նախագիծ էր բերել՝ այս երեք փողոցների անվանման մեջ ավելացնել Սուրբ բառը: